«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան
«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանի և ընկերության աշխատակից Լիլյա Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին նրանց փաստաբանները հայտարարություն են տարածել։
Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։
Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։
«Նման իրավիճակն անհեթեթ է ոչ միայն իրավունքի, այլ պարզ տրամաբանության տեսանկյունից։ Իրավակիրառ պրակտիկայում ձևավորված է հստակ մոտեցում. կատարողի արարքն ավելի ծանր է, քան դրդողինը կամ օժանդակողինը, իսկ ներկա կամ նախկին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ավելի հավանական է դարձնում քննությանը խոչընդոտելու ռիսկը, քան այդպիսին չհանդիսանալը։ Տվյալ դեպքում երկու պարզ սկզբունքն էլ խաթարված է» - ընդգծել է Լիլյա Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը։
«Հիմնավոր չեն թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում և հարկ եղած դեպքում` նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը» - նշել է «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը։
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվել են փոխնախարարի պաշտոնից ազատված Իսպիրյանը և այլ անձինք, որոնց թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։
Քրեական վարույթներից մեկն էլ վերաբերում էր ինտենսիվ այգիների ծրագրերում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների մասին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...