Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից կարծում են, որ միայն երկու պատասխանատու բուհ կա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 2019 թվականից էր բուհերի խոշորացման մասին շրջանառվող հայեցակարգի նախագիծը քննարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համալսարանների միավորման եւ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դեռ նախորդ տարի՝ հուլիս ամսից ՀՀ պետական բուհեր եւ գիտահետազոտական կազմակերպություններ էր ուղարկել հայեցակարգ։
Բուհերին հանձնարարված է եղել նամակին պատասխանել մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։ Բանն այն է, որ մինչ այսօր ՀՀ պետական բուհերից եւ գիտահետազոտական կազմակերպություններից նամակին արձագանքել են ընդամենը 2 բուհ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նշված բուհերն են պատասխանատու եղել պատասխանել։ «Որոշակի մոտեցում այս բուհերը ներկայացրել են, դրական, թե ոչ, չեմ կարող ասել։ Տնտեսագիտական համալսարանն իր հիմնավորումներն է բերել։ Այս բուհերի պատասխանը ցույց է տալիս նրանց պատասխանատվության մասին»:
Հավելենք նաեւ, որ նշված հայեցակարգն իրենից ենթադրում է բուհերի խոշորացում եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորում։ Միավորումն իրականացվել է մի քանի ուղղությամբ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների եւ սպայական։ Հայեցակարգի վերաբերյալ 8 ամսվա ընթացքում արձագանք է ներկայացրել 2 բուհ։ Նույնիսկ բուհերի կողմից պատասխան չուղարկելն է պատասխան, քանի որ բազմիցս ենք նկատում, թե համալսարաններում եւ՛ ուսանողների, եւ՛ դասախոսների կողմից ինչպիսի կոպիտ արձագանք է հնչում բուհերի միացման վերաբերյալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են