Ինչո՞ւ է Հայաստանում բացվում 13-րդ «բիոլաբորատորիան»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:
Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետները անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:
Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում