Պուտինն Ալյասկան հետ չի ստանա. Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ չի ստանա Ալյասկան, որն ԱՄՆ-ին վաճառվել է 19-րդ դարում։
«Կարծում եմ՝ ԱՄՆ կառավարությունում բոլորի անունից կարող եմ ասել, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) այն հետ չի ստանա», - ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա այսպես է արձագանքել լրագրողներից մեկի պնդմանն առ այն, որ Պուտինը, իբր, հրամանագիր է ստորագրել, որով Ալյասկայի վաճառքն անվանել է «անօրինական»։ Ընդ որում, լրագրողը շփոթել է պատմական գործարքի ամսաթիվը՝ 1867-ի փոխարեն ասելով1983 թ.:
Հարցը կարող է կապված լինել Պուտինի այն հրամանագրի հետ, որը կարգադրում է միջոցներ հատկացրել արտասահմանում Ռուսաստանի Դաշնության, նախկին Ռուսական կայսրության և ԽՍՀՄ օտարերկրյա անշարժ գույքի իրավական պաշտպանության համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում