«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելը քաղաքական ծրագիր է, որն ուղղորդված է արտաքին ուժերի կողմից․ Հայկ Դեմոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարությունը փոխում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը։
Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարակվել է որոշման նախագիծը։
Հայոց պատմությո՞ւն, թե՞ Հայաստանի պատմություն․ դա գիտության հիմնախնդիր է, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրավասու չեն մեկ հայտարարությամբ փոխել եղած պատկերացումները։
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
«Մենք ունենք գրքեր, որոնք ներկայացվում են որպես Հայաստանի պատմություն և զուգահեռ ունենք դասագրքի վերնագիր՝ «Հայոց պատմություն», որի անվանումը գալիս է մեր պատմագիրներից։ Հայոց պատմություն ասելով նկատի չունեն պետականությանը, հայ ժողովրդի ստեղծման պատմությունը։ Հիմա փոխել, թե չփոխել այստեղ որևէ «հեղափոխական» քայլ չպետք է անել։ Այս հարցը պետք է քննարկվի, նոր որոշում կայացվի, ոչ թե չհիմնավորված, չկշռադատված որոշում կայացվի, ինչպես ընդունված է իշխանությունների մոտ»,- նշեց նա։
Ըստ Դեմոյանի, սակայն, այս ամենի տակ թաքնված է քաղաքական ծրագիր, որն ուղղորդված է արտաքին ուժերի կողմից։
«Նպատակն այն է, որ նման ձևակերպումներով սահմանափակեն Հայաստանի նկատմամբ պատկերացումները և որևէ ակնկալիքներ ու հավակնություններ չունենան։ Սա կարող եմ դիտարկել որպես դեռևս չգիտակցված հիմնարար, որը Թուրքիայի նախապայմաններից է։ Այդ նախապայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հավակնություններ չունենա, իսկ Արևմտյան Հայաստանն էլ մոռացության մատնվի։ Պատմության անվանման փոփոխությունն այդ համատեքստում է դիտարկվում։ Դասագրքերի անունները փոխելով, Արարատին չնայելու հրահանգով իշխանությունները կատարում են այդ թելադրված նախապայմանները։ Այս կերպ իշխանությունները սպասարկում են տարբեր արտաքին ուժերի կողմից թելադրվող պահանջները, որի մեջ նաև պատմության դասագրքի անվանման փոփոխություն է մտնում»,- իր դիտարկումները ներկայացրեց փորձագետը։
Դեմոյանն արձանագրեց, թե արտաքին ուժերը պահանջում են, որ Հայաստանը պետք է տարրալուծել՝ ինքնության և էթնիկ միատարրության մակարդակով։
«Փաշինյանը հետևողականորեն թիրախավորում է այն հիմնասյունները, որոնց վրա ձևավորվել է հայկական ինքնությունը։ Իշխանությունը ցանկանում է, որքան հնարավոր է մեր պատմությունը սահմանափակել ՀՀ-ի սահմաններից ներս, իսկ սա նշանակում է չպետք է նայել Արարատին, որ այն մեր պատկերացումների անդին է, չպետք է հավակնություն ունենալ, սահմանափակվել միայն 29 800 քառակուսի կիլոմետրով։ Հայաստանի պատմությունն է, ըստ Փաշինյանի, իր սիրած այդ 29 800 քառ․կմ-ն»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ավելի վաղ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս արձանագրել էր, որ «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» միջև առկա նրբությունը չի նկատում։
Իսկ «Հայոց պատմություն» առարկայի անվանման փոփոխությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրով 5-6-րդ դասարաններում ներկայացվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչը, որպես պարտադիր առարկա սահմանում է «Հայոց պատմություն»-ը։
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ որոշմամբ կվերանան անհամապատասխանությունները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում