Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,- կառավարության՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, խոսքն ուղղելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, եւ փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաեւ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, եւ այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար՝ 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- պատասխանեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 5 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում, սակայն այդպես էլ այն կյանքի չի կոչվում, այլ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ դառնում է փիառ-թեմա, որը ներկայացնում են գրեթե բոլոր թեկնածուները՝ խոստանալով ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, եւ հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։

Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերին մասնակից դարձնել հայրենի գործարարներին՝ նրանցից ոմանց «վզին դնելով» այդ կայարանի կառուցման համաֆինանսավորման գործը: Մեր տեղեկություններով` գործարար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի սեփականատիրոջն են առաջարկել ներդրում անել՝ 20 միլիոն դոլարի չափով, եւ նա կարծես թե համաձայնել է, այլ գործարարների ներգրավելու ծրագրեր էլ կան։

Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ նման ծրագիր, որ գործարարները ներգրավվեն «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։ «Ես կճշտեմ` հասկանալու համար՝ առհասարակ կա՞ նման պրակտիկա, թե՞ չկա: Մինչ այս պահը որեւէ նվիրատվություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա նույնն է, որ ասենք` վաղը կարող է հրդեհ լինել: Ես ի՞նչ կարող եմ ասել, կլինի՞ հրդեհ, թե՞ ոչ», - ասաց Կոստանյանը: Իսկ ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում կառուցել «Աջափնյակ» կայարանը։ «Դեռեւս հստակ չէ, քննարկման փուլում է, դեռ որոշում չկա»,- նշեց նա: Ամեն դեպքում՝ Աջափնյակի կայարանի կառուցումը հրդեհ հանգցնել չէ, այլ երկարաժամկետ մի ծրագիր, որ Ավինյանի նախընտրական խոստումների մեջ է մտնում։