ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։
Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաեւ, որ արտահոսքեր չլինեն, մինչեւ թիմում գան ընդհանուր հայտարարի։
Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
67 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
ՔՊ | Փաշինյան
Դիտել նաև
Մամուլի տեսություն20 01 2024
Փաշինյանը «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»․ «Փաստ»
Փաշինյանը «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»․ «Փաստ»
Ինչո՞ւ են հուզվում «նոր» բնորոշումից
Մամուլի տեսություն20 01 2024
Ինչու էր Արփի Դավոյանը մերժել ՔՊ-ականների առաջարկը․ «Ժողովուրդ»
Ինչու էր Արփի


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում