Ինգուշեթիայում կդատեն նորածին երեխային վաճառած կնոջը
Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքի դատախազությունը հաստատել է տեղի բնակչուհու նկատմամբ քրեական գործով մեղադրական եզրակացությունը․ կինը մեղադրվում է նորածին երեխայի հետ ապօրինի գործարքի մեջ, որին հետո տեղափոխել են Ղազախստան, հայտնել է տարածաշրջանի վերահսկիչ գերատեսչությունը:
«Հետաքննության վարկածով՝ 2020 թվականին տեղի բնակչուհին, լինելով հղիության 4-րդ ամսում, որոշել է նորածին երեխայի ծնվելուց հետո փոխանցել նրան իր ծանոթին, որը խոստացել է նյութական օգնություն ցուցաբերել հղիության ընթացքում, իսկ հետագայում՝ նաեւ երեխայի պատշաճ խնամքն ու դաստիարակությունը», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին՝ ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո, նա նորածին տղային հանձնել է ծանոթին, իսկ 2021 թվականի հունվարին կեղծ ծննդյան վկայականի միջոցով երեխային տեղափոխել են Ղազախստան։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի «Գործարք անչափահասի նկատմամբ, վերջինիս ակնհայտորեն անօգնական վիճակում գտնվելիս» հոդվածով, որի համար նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում: Գործն ուղարկվել է Կարաբուլակի շրջանային դատարան։
Բացի այդ, դատախազությունը դատարան է ուղարկել նաև երեխային խնամող կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրում են նույն հոդվածով՝ լրացուցիչ մեղադրելով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ երեխայի տեղափոխումը ՌԴ սահմանով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում