Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Ինչպե՞ս է ադրբեջանական ալիքը քարոզչական կեղծիքներով լի ֆիլմի համար նկարահանումներ կազմակերպել Երևանում

Ադրբեջանը շարունակում է քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ՝ փորձելով պատմագիտական կեղծ հիմքեր հրամցնել՝ հիմնավորելու որպես պետական քաղաքականություն առաջ մղվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարն ու դրա հետ շաղկապված հեռահար քաղաքական նպատակները։ Այս անգամ ադրբեջանական CBC հեռուստաալիքն է ավելի քան կես ժամանոց պատմական կեղծիքներով ու քարոզչական բազմաթիվ հնարքներով լեցուն ֆիլմ պատրաստել՝ նշելով, թե իբրև իրենց տեսախցիկը ֆիքսել է «իրենց պատմական և մշակութային հետքի ոչնչացումը Երևանում», և թե իբրև Երևանը, իրականում, ադրբեջանական քաղաք է։

Թե ինչպես է ադրբեջանական հեռուստաալիքին հաջողվել նկարահանումներ կազմակերպել Երևանում և Հայաստանի այլ վայրերում՝ հավանաբար միջնորդավորված, դեռևս հայտնի չէ։

Քարոզչական նշված ֆիլմում, ի թիվս մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչների, պատահական անցորդների և այլ անձանց, տեղ է գտել նաև «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հարցազրույցից կտրված մի հատված, ինչի կապակցությամբ նա պարզաբանող հայտարարությամբ է հանդես եկել։

Բադալյանի խոսքով՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին իր հետ էր կապվել վավերագրող-ռեժիսոր, Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ՝ Ուրարտական թագավորության մասին:

«Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին:

Այսօր՝ 2024 թվականի հունվարի 3-ին ինձ է զանգահարել 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Սերոբյանը և տեղեկացրել առ այն, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին, և որ այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իմ հարցազրույցը:

Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական և կամ հետուրարտական, այլ նաև՝ անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը: Միջնադարի առումով որպես օրինակ եմ բերել Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները, որոնք նման են Երևանի՝ Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, այնուհետև նշում եմ, որ ես միջնադարի մասնագետ չեմ և չեմ կարող հստակ խոսել այդ մասին: Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում: Փորձ են արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իմ խոսքը: Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը: Արդեն իսկ 5-րդ ալիքի լրատվական ծառայությանը տվել եմ մանրամասն պարզաբանում և բացի այդ, վերը նշված լրատվամիջոցի լրագրողը իմ ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Սեդա Գրիգորյանին և փորձել ստանալ պարզաբանում: Սեդա Գրիիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և որ, հավանաբար, իրեն խաբել են: 5-րդ ալիքին տրված հարցազրույցում Սեդա Գրիգորյանը նշել է, որ ամերիկայն այդ կազմակերպության հետ ունեն պայմանագիր և որ ինքը շատ ցավում է, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Սեդային և իրեն խնդրում եմ իմ հարցազրույցն ամբողջությամբ տեղադրել համացանցում: Նաև նրա համար, որպեսզի մեր թշնամիները լավ լսեն ու սերտեն մեր հնագույն քաղաքի և Ուրարտուի պատմությունը: Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն ինչ արվում է՝ խեղելու Երևանը, ներկայացնելու այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ: Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա»,- նշել է Բադալյանը:

Թանգարանի տնօրենի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հենց ինքը որպես թիրախ ընտրվել ադրբեջանական քարոզչական այդ ֆիլմի պատրաստման համար։

«Ես կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի: Ինչպես գիտեք, այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն: Դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը: Հենց այս դասագրքի խեղաթյուրված քարտեզում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկված չէ մեր ուրարտական կայսրության կազմում, իսկ Արարատի տակ հարցականի տակ գրված է նաև Ուրուրուտ: Այսինքն խեղաթյուրված է Արարատ լեռան անունը: Հենց այդ դասագրքում է, որ հայերի ծագման առաջին վարկածի համաձայն մեր նախնիները Բալկաններից գաղթած գաղութարարներ են, ըստ մի շարք հեղինակավոր գիտնականների և Հայ առաքելական սուրբ եկեցու՝ աղավաղված և խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առնացքային դրույթներ: Տիգրան Մեծի քարտեզում հեղինակը չգիտես ինչու Հայաստանի հյուսիսում գրել է Վրաստան՝ ցույց տալով ներկա տարածքը, բայց կողքը գրել Վիրք, այսինքն՝ Տիգրան Մեծի ժամանակվա անունը: Իսկ ցավոք, հեղինակը այն տեղը որտեղ որ պետք է լիներ Աղվանքը, նշել է միայն Ադրբեջան: Այսինքն, Վրաստանի դեպքում գրել է Վիրք, իսկ Ադրբեջանի դեպքում չկա Աղվանքը, այլ գրված է միայն Ադրբեջան: Չգիտես ինչու դասագրքում մտցվել է Աթաթուրքի անունը:

Ակնհայտ է, որ ես համարվում եմ այդ դասագրքի դեմ ամենակատիվ պայքարողներից մեկը: Հենց իմ մի քանի գրառումներն էին նաև, որ շատերին մատնացույց արեցին դասագրքի մի շարք վտանգավոր դրույթներ: Հետաքրքիր էր, որ երբ Հայ հեղինակավոր գիտնականների մասնագիտական եզրակացությունը հրապարակվեց Բննօրան ՀԿ-ի կայքում, հենց ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց անմիջապես անդրադարձավ այդ իրողությանը՝ հայ գիտնականներին անվանելով պսևդոպատմաբաններ:

Ակնհայտ է, որ ամերիկյան այդ կազմակերպությունը նյութը տվել է ադրբեջանցիներին, կամ ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է կեղծ: Հիմա հարց, ինչու՞ այդ ամերիկյան կազմակերպությունը չուզեց հայ այլ ուրարտագետի հետ հարցազրույց: Ինչու՞ էին ընտրել ինձ: Ինչու՞ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում: Իմ կարծիքով, շատ պարզ: Որպեսզի «փչացնեն» ինձ: Պատկերացրեք, այդ խեղված նյութը նայում են բազմաթիվ հայեր և այս էմոցիոնալ ֆոնին նրանք տեսնում են Էրեբունի թանգարանի տնօրենին: Տրամաբանական է, որ շատերը պետք է մտածեն, որ ինձ գումար են տվել, որ ես խոսեմ, ինձ ընկաալեն որպես թշնամու ջրաղացին ջուր լցնող: Այսինքն, չի բացառվում, որ թշնամին նման կերպ փորձ է անում շարքից հանել իր դեմ դուրս եկած հային: Միևնույն է, Ձեզ չի հաջողվելու մեզնից խլել ու ջնջել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Հաճախ նայեք Էրեբունի-Երևանի քարե անձնագրին, նայեք վիշապաքարերին, նայեք մեր խաչերին, նայեք մեր պարզ տաճարներին ու հիշեք, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն առ այսօր կոչվում է հայկական: Քանի Երևանի բակերում վազում են փոքրիկ Մենուաներն ու Արգիշթիները, Երևանը չի լինելու քոչվորներինը: Մենք գիտենք և Աստված մեզ հետ է...»,- գրել է Բադալյանը։