Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին
Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Նոր տարվա գիշերը, ո՛չ էլ ցերեկը ձյուն չի լինի։ Առաջիկա 5-6 օրը տեղումներ չեն լինի, որովհետև անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում ենք»,– ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։
Սուրենյանի խոսքով` Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։ Դեկտեմբերի 29-ին` գիշերային ժամերին, մոտ 3-4 աստիճանով կցրտի, բայց ցերեկը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։
Այժմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանն այս իրավիճակը բացատրում է 2 կոմպոնենտով` համաշխարհային գլոբալ տաքացմամբ, և որ Հայաստանն այժմ տաք ցիկլում է։
2024 թվականի հունվարի վերաբերյալ կանխատեսումները կլինեն դեկտեմբերի 29-ին։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են