Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Հակակոռուպցիոն դատարանի նախագահը խոշոր գումար, առանձնատուն և բնակարան է նվեր ստացել

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում։ Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները, գրել է «Հետք»-ը։

Հրապարակումը՝ ստորև․

«Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2023թ. փետրվարի 17-ին: Ղազարյանը դատավորի կարիերան սկսել է 2022թ. դեկտեմբերի 2-ից, երբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ աշխատել է դատական դեպարտամենտում:

Խաչիկ Ղազարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, ըստ որի՝ 2022թю դատավորն ունեցել է մոտ 36 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ, որից 1 մլն 850 հազ. դրամն ու 50 հազ. ԱՄՆ դոլարը նվիրատվություն են:

Դատավորին 1 մլն 850 հազ, դրամ և 40 հազ. ԱՄՆ դոլար նվիրել է հայրը՝ Կարապետ Ղազարյանը, իսկ 10 հազ. ԱՄՆ դոլարը՝ մայրը: Դատավորը հորից նվիրատվություն ստացել է նաև 2021թ.՝ 68 հազ. ԱՄՆ դոլար:

Խաչիկ Ղազարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ծնողներին որտեղից այդքան գումար, որը նվիրատվության կարգով փոխանցել են որդուն:

«Հորս՝ Կարապետ Ղազարյանի կողմից նվիրատվության կարգով ինձ փոխանցված 68 000 ԱՄՆ դոլարը գոյացել է բնակարանի վաճառքից, իսկ 40 000 դոլարը՝ հողամասի վաճառքից, որը հանդիսացել է ծնողներիս համատեղ սեփականությունը: Իսկ 10 000 ԱՄՆ դոլարը և 1 մլն 850 հազ. դրամը եղել են խնայողություններ, որոնք գոյացել են հորս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Մասնավորապես, հայրս 2000թ. առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մայրս 1978թ. աշխատում է դատական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- պարզաբանում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահը:

Դատավորի հայրը հանդիսանում է «Տուկան» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը ստեղծվել է 2000թ.: Ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության` ընկերությունն իրականացնում է տրիկոտաժե ներքնազգեստի և գուլպեղենի մանրածախ առևտուր: Ընկերությունը չունի մեծ շրջանառություն:

Պարզվում է` Խաչիկ Ղազարյանը ոչ միայն գումար է նվեր ստանում, այլև բնակարան և առանձնատուն: Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը նվեր է ստացել 2016թ., իսկ Արաբկիրում գտնվող առանձնատունը՝ 2014-ին:

Խաչիկ Ղազարյանը պարզաբանեց, որ առանձնատունը նվեր է ստացել տատից, իսկ բնակարանը՝ Տիգրան Բոստանջյանից: Թե ով է Տ. Բոստանջյանը՝ դատավորը չի պարզաբանել: Սակայն վերջինիս նվիրած բնակարանը վաճառել է 2021թ.՝ մոտ 79 մլն դրամով:

Դատավորը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ: 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Խ. Ղազարյանը բանկային հաշիվներում ունեցել է մոտ 7 մլն դրամ և 73 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազ. դրամ և 25 հազ. դոլար:

Նշենք, որ դատավորը 2021թ. վերջին ունեցել էր 48 հազ. ԱՄՆ դոլար` որպես կանխիկ գումար: Սակայն որևէ խոշոր ծախս չի հայտարարագրվել:

Դատարանի նախագահն ասում է, որ կանխիկ գումարի նվազումը պայմանավորված է սպառողական և նմանատիպ ընթացիկ ծախսերով: Քանի որ դրա միանվագ գումարը չի գերազանցել 2 մլն դրամը, հետևաբար չի հանդիսացել հայտարարագրման ենթակա ծախս:

Խ. Ղազարյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդ՝ 110 հազ. ԱՄՆ դոլար: Այն արտացոլված է նաև 2021թ. հայտարարագրում: Թեև գումարը ներդրված է` որպես ավանդ, սակայն Խ. Ղազարյանը ավանդից ստացած տոկոսները, որպես եկամուտ չի հայտարարագրել:

Հակակոռուպցիոն դատարանի նախագահին հարցրել ենք, թե նրան որտեղից այդ գումարը, որ ավանդ է ներդրել, բացի այդ՝ ինչու չի հայտարարագրել ավանդից ստացված տոկոսագումարները, որպես եկամուտ:

«Ինչ վերաբերում է 110 000 ԱՄՆ դոլարին, ապա այն ստացվել է անշարժ գույքի վաճառքից, որը 15.04.2021թ. «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ: Իսկ ավանդից ստացված եկամուտը չհայտարարագրելը պայմանավորված է ավանդի պայմաններով, այն է՝ եկամուտները հաշվեգրվում են պայմանագրի ժամկետի ավարտին՝ 15.04.2023թ.»,- նշում է Խաչիկ Ղազարյանը»: