ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես լիովին ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջ դուք կլսեք Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ աջակցության մասին հայտարարություն»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում։
Քիրբին հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին կվստահեցնի իր մտադրության մասին՝ դիմելու Կոնգրեսի, որպեսզի օրենսդիր մարմինը նույնպես հավանություն տա Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցներ տրամադրելու խնդրանքին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...