Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասին Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան

Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում
Հարեվաններ

Լրտեսական մոլուցք Ադրբեջանում. ինչո՞ւ է Բաքուն վիրավորված ԱՄՆ-ից և ԵՄ-ից

Ադրբեջանում աճում է ճնշումն անկախ լրագրողների վրա։ Իշխանամետ լրատվամիջոցներում հակաարևմտյան հռետորաբանությամբ հրապարակումների թիվն աճում է, որոնք պահանջում են «գործողություններ ձեռնարկել» ԱՄՆ-ի կողմից աջակցվող հիմնադրամների, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) գործունեության դեմ:

Ի՞նչ է կատարվում երկրում:

Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ն, նոյեմբերի 20-21-ը Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն հետաքննության մեջ մասնագիտացած AbzasMedia հրատարակության խմբագրությունում։ Ոստիկանությունը պնդում է, որ հրատարակության գրասենյակում հայտնաբերվել է 40 հազար եվրո։ Դրանից հետո ձերբակալվել են AbzasMedia-ի երեք աշխատակիցներ՝ հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգիզին և նրանց հետ համագործակցող քաղաքացիական ակտիվիստ Մագոմեդ Կեկալովը։ Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մաքսանենգության համար։ Երեքն էլ ներկայումս գտնվում են նախնական կալանքի տակ։

Մի քանի օր անց՝ նոյեմբերի 27-ին, ձերբակալվել է Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջովը։ Այս անգամ ձերբակալությունը հիմնավորվել է ապօրինի շինարարության մեղադրանքով։ Օրուջևին նույնպես կալանքի տակ են թողել, թեև հոդվածը, որով նա մեղադրվում է, նման խափանման միջոց չի ենթադրում։

Բազմաթիվ ադրբեջանցի և արտասահմանցի լրագրողներ, տեղական իրավապաշտպաններ և միջազգային կազմակերպություններ համաձայն են, որ այս ձերբակալություններն անօրինական են և քաղաքական դրդապատճառներ ունեն, և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին:

AbzasMedia-ի աշխատակիցների ձերբակալություններից կարճ ժամանակ անց ադրբեջանական Report գործակալությունը հրապարակեց երկու նյութ, որտեղ ասվում էր, որ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, «գործակալների լայն ցանց են ստեղծել Ադրբեջանում» և ԱՄՆ ՄԶԳ-ի նման կազմակերպությունների օգնությամբ աջակցում են « մարգինալացված խմբեր, որոնք հակասում են ազգային գաղափարին և խախտում հասարակության ներդաշնակությունը»: Բացի AbzasMedia-ից, որպես այս գործակալական ցանցի ներկայացուցիչներ նշվում էին մի քանի այլ անկախ լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ։

Նոյեմբերի 27-ին Բաքվի հյուրանոցներից մեկում պետք է տեղի ունենար ամերիկյան համալսարանի շրջանավարտների հանդիպումը, որը կազմակերպել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Միջոցառումից երկու օր առաջ Qafqazinfo-ն հայտարարեց, որ սա «հետախուզական ցանցի աշխատակիցների հանդիպում է», որոնք հավաքագրվել են ԱՄՆ-ում սովորելու ընթացքում։ Թե որտեղից է այս տեղեկությունը, հրատարակությունը չի գրել։ Արդյունքում՝ դեսպանատունը հետաձգեց այս ամենամյա միջոցառումը՝ իր հասցեին հնչող մեղադրանքները թողնելով առանց մեկնաբանության։

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչներին և մեղադրել նրանց, որ AbzasMedia-ն, այդ երկրներում գրանցված կազմակերպությունների և հենց դեսպանատների մասնակցությամբ, «անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացնում»։

Առայժմ այս մեղադրանքներին պաշտոնապես արձագանքել է միայն Գերմանիայի դեսպանատունը։ Facebook-ում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիայի դեսպանությունն իսկապես աջակցում է Մագոմեդ Կեկալովի գործունեությանը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ակտիվիստ։

«Լրատվամիջոցների մասին» օրենքը, որն ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերին, արգելում է տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը օտարերկրյա դոնորների կողմից, ովքեր հավատարմագրված չեն Ադրբեջանում։ Իսկ օրենսդրության մեջ դեռեւս 2014 թվականին կատարված փոփոխությունները հնարավորինս բարդացրել են դրամաշնորհների հավատարմագրման ու գրանցման գործընթացը։

Սակայն, ինչպես բացատրում է մեդիա իրավունքի փորձագետ Ալասգար Մամեդլին, արգելքը վերաբերում է միայն ուղղակի ֆինանսավորմանը, սակայն չի սահմանափակում լրագրողների և խմբագրությունների կողմից արտերկրից առևտրային ծառայությունների պայմանագրերի հիման վրա ֆինանսավորում ստանալը։

AbzasMedia-ն (ինչպես ադրբեջանական այլ անկախ լրատվամիջոցների մեծ մասը) երբեք չի բացահայտել իր ֆինանսավորման աղբյուրը: Իսկ Kanal 13-ը, ըստ Ազիզ Օրուջովի կնոջ, մի քանի տարի գոյություն ունի բացառապես YouTube-ում դիտումների միջոցով վաստակած գումարներով։

Քաղաքական դիտորդ Շահին Ռզաևը, ով տարբեր ժամանակներում համագործակցել է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են IWPR-ը, International Alert and Conciliation Resources-ը, կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պայմանավորված է Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմամբ՝ պայմանավորված ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունմամբ։ Բայց հարցը, ըստ նրա, դա միայն դա չէ։

«Բռնաճնշումներն ազդել են լրագրողների վրա, որոնք հետաքննում են, թե ինչպես են բյուջետային գումարները ծախսվում Ղարաբաղի վերականգնման վրա։ Իհարկե, մնում է հարցը, թե ով և ինչպես է ֆինանսավորել այդ հետաքննությունները։ Բայց դա կարելի է պարզել առանց ձերբակալությունների»,- ասում է Ռզաևը։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ճնշումը չի ազդել ԱՄՆ-ից և Եվրոպայից ֆինանսավորվող այլ քննադատաբար տրամադրված ​​լրատվամիջոցների վրա։ «Թեև ենթադրվում է, որ սա նաև նախազգուշացում պետք է ծառայի նրանց, որ չմիջամտեն այնտեղ, որտեղ չպետք է»,- հավելում է դիտորդը։

Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն իր հերթին չի հավատում Վաշինգտոնի նկատմամբ Բաքվի «վրդովմունքին»։ «Միացյալ Նահանգները Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, և Բաքվի համար բացարձակապես անհնար է դուրս գալ Վաշինգտոնի դեմ։ Իսկ ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանության դեմ ոչինչ չունի»,- վստահ է Ալիեւը։

Փորձագետը ԶԼՄ-ներում հակաամերիկյան արշավը բացատրում է Ադրբեջանի՝ «Ռուսաստանին հաճոյանալու» ցանկությամբ։ Եվ նա ձերբակալություններն անվանում է «ճնշման մի մասը, որը պարբերաբար կիրառում են Ադրբեջանի իշխանությունները՝ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանների մեջ պահելու համար»:

Նրա կարծիքով՝ ռեպրեսիաների նոր ալիքի սկիզբը պետք է հաշվել ոչ թե AbzasMedia-ից, այլ քաղաքական տնտեսագետ Գուբադ Իբադօղլիից, որը ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսին՝ կեղծարարության մեղադրանքով։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմված 2023 թվականի մամուլի ազատության վարկանիշում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 151-րդ տեղը