Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր «երազող»
Ամերիկյան Politico թերթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է տարվա գլխավոր «երազողը»։ Հրատարակությունը Զելենսկու լուսանկարի նկարագրության մեջ նշում է, որ անցյալ տարի նա հաջողությամբ դիմել է Արևմուտքից ֆինանսական օգնություն ստանալու համար՝ օգտագործելով խոսքի ուժը։
«Ուինսթոն Չերչիլ, Մարտին Լյութեր Քինգ կրտսեր, Նելսոն Մանդելա. ժամանակ առ ժամանակ հայտնվում է առաջնորդ և ինքնուրույն փոխում պատմության ընթացքը ոչ թե իր բանակի կամ տնտեսության, այլ խոսքի ուժի շնորհիվ։ Այդպիսի առաջնորդ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- գրում է հրատարակությունը։
Politico-ն նշում է, որ Զելենսկին «հասցրել է առաջ մղել այնպիսի բաներ, որոնք մինչև վերջերս աներևակայելի էին թվում: Նա առաջ է մղել Ուկրաինային դեպի ԵՄ և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցություն»:
Սակայն, ըստ Politico-ի կանխատեսման, 2024 թվականը դժվար կլինի Զելենսկու համար, քանի որ «աշխարհը հուսահատված է Մերձավոր Արևելքի պատերազմից, իսկ ուկրաինացիները ուժասպառ են եղել երկու տարվա կռվից և տարածքները վերադարձնելու համար պայքարից»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են