Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հայաստան

«Ուսուցիչը քաշքշել է 1-ին դասարանցի երեխայիս, պատռել վերնաշապիկը, նվաստացրել». մայրը հաղորդում է ներկայացրել

Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի 1-ին դասարանում սովորող երեխաներից մեկի մայրը՝ Ռուզան Առաքելյանը, NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել այն մասին, որ իր որդու նկատմամբ նույն դասարանի դասղեկ Լուսինե Խաչատրյանը պարբերաբար բռնություն է գործադրել։

Մայրը պատմեց, որ երեխան մինչև դպրոց հաճախելը գնացել է մանկապարտեզ, ունեցել է լավ վարք, որևէ միջադեպ չի գրանցվել․

«Մեր խնդիրները սկսվել են «Ուսում» հանրակրթական դպրոցում։ Երեխան առաջին օրը երբ գնացել է, ուսուցչին այդ օրվանից սկսել է բողոքել երեխայից, թե նա չունի աշակերտական կարգապահություն, երեխան էլ ուսուցչուհուց էր բողոքում։ Դպրոց հաճախելուց կարճ ժամանակ անց արդեն նկատվում էր երեխայի վարքագծի փոփոխություն, նա դարձել էր ավելի լարված, ընկճված, միևնույն ժամանակ պատմում էր ինձ, որ ուսուցչուհին իր հետ շատ վատ է վարվում։ Որոշ ժամանակ անց երեխան սկսեց հրաժարվել դպրոց գնալուց։ Ես հանդիպեցի և խոսեցի ուսուցչուհու հետ, նրան ներկայացրի իրավիճակը, նա նորից բողոքեց երեխայից, թե երեխան խաղ է անում դասերի ընթացքում, գետնին է նստում, չի նստում աթոռին։ Ես ստիպված եղա երեխայի մոտ պահել գաղտնալսող սարք, որից հետո պարզվեց, որ երեխաս ճիշտ է, չի ստում, նա ուսուցչուհու կողմից պարբերաբար ենթարկվում է հոգեբանական և ֆիզիկական բռնության։ Ուսուցչուհին անընդհատ բղավում էր, խիստ նկատողություններ էր անում, վիրավորում երեխայիս արժանապատվությունը, երեխային անվանում էր՝ «փնթի», «բութ», «աննորմալ», «հասկացողության հետ խնդիրներ ունեցող», քաշքշում էր թևերից, անկյուն կանգնեցնում, վերջին անգամ երեխային քաշքշելու արդյունքում պատռվել էր երեխայիս հագուստը։ Երեխաս ընդհանրապես ծանոթ չի եղել այդպիսի պատժատեսակին, նա այդ ամենին ծանոթացել է դպրոցում։ Երեխաս մի օր եկավ վերնաշապիկը պատռված, ուսուցչուհին պատճառաբանում է, թե փորձել է երեխային գետնից բարձրացնել, ինչի արդյունքում երեխայիս հագուստը պատռվել է, սակայն ձայնագրության մեջ այլ դեպք է, երեխային քաշել է ու պատռել վերնաշապիկը, նրան անվանել՝ փնթի, երեխայիս վերնաշապիկը փոխել էր, հագցրել պարի զգեստը ու երեխայիս ուղարկել տուն»։

Երեխայի մայրը պատմեց, որ դեպքից հետո նա հանդիպել է դպրոցի տնօրենին և նրան ներկայացրել եղելությունը, որից հետո տեղի է ունեցել նիստ այդ թեմայի առնչությամբ․

«Նիստի ընթացքում ուսուցչուհու ագրեսիվ պահվածքը խրախուսել են նաև այլ ուսուցիչներ, արդարացրել են նրա քայլը։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ուսուցչուհու նյարդահոգեբանական վիճակը թույլ է տալիս, որ նա դպրոցում աշխատի, առավել ևս տարրական դասարաններում»։

Երեխայի ծնողները դիմել են նաև հոգեբանի, որի եզրակացության համաձայն՝ երեխայի մոտ նկատվում է հոգեբանական ճնշվածություն, հուզական լարվածություն, անվստահություն, անզորության զգացում, վախ՝ ագրեսիայից, էմոցիոնալ շփման պակաս, հարձակման վախ․ «Այժմ էլ հոգեբանն աշխատում է երեխայի հետ»։

Մայրը պատմեց, որ այժմ երեխան այլ դպրոց է հաճախում․ «Ես ստիպված եմ եղել երեխայիս դպրոցը փոխել, հիմա գնում ենք այլ դպրոց, այդ դպրոցից ես չեմ լսում բողոքներ, երեխան էլ իրեն շատ լավ է զգում այդ դպրոցում, նույնիսկ ինձ պատմում է, որ իր հետ շատ լավ են վարվում։ Երեխաս մասնակցում է մի շարք խմբակների, օրինակ՝ Սարյանի անվան արվեստի դպրոց էլ է հաճախում, որևէ դեպք չի արձանագրվել»։

Երեխայի մայրը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, գրավոր ներկայացրել է դեպքը նաև ԿԳՄՍ նախարարությանը․ «Ես հաղորդում եմ ներկայացրել դատախազություն այն մասին, որ կոպտորեն խախտվել են երեխայիս իրավունքները և երեխայիս առողջությանը պատճառվել է վնաս»։

NEWS.am-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ հաղորդումը ստացել են և ուսումնասիրման փուլում է։

Մենք կապ հաստատեցինք նաև ուսուցչուհու՝ Լուսինե Խաչատրյանի հետ, որը կտրականապես հերքեց դեպքը․ «Նման բան չկա, զարմացած եմ, որ ծնողը նման ահազանգ է արել։ Ծնողն իր որոշմամբ է երեխային դպրոցից տեղափոխել։ Մենք ծնողի հետ ունեցել ենք շատ բարիդրացիական խոսակցություն, որից հետո ծնողը որոշել է երեխային տեղափոխել։ Որևէ վիճաբանություն մենք ծնողի հետ չենք ունեցել։ Մենք ծնողի հետ մշտական կապի մեջ ենք»։

Այդուհանդերձ ուսուցչուհին պնդեց, որ երեխան ունեցել է վարքային խնդիրներ։

«Գաղտնալսող սարք է դրել։ Գաղտնալսող սարքը երեխայի հետ դպրոց բերելը արդեն ապօրինի է եղել, որը մենք շրջանցել ենք։ Նման դեպք տեղի չի ունեցել։ Երեխան ունեցել է դիտողություն, այո։ Ես այդ երեխայի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չունեմ»,- եզրափակեց դպրոցի ուսուցչուհին։