Մանրամասներ Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից. ինչ են ասել նախարարին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները եւ նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, եւ այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ:
Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի եւ ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Անահիտ Ավանեսյանի կուսակցական ակտիվությունն իր արդյունքը տվել է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են