Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հայաստան

«Ասում էր՝ եթե 1 մետր հող մնա, կմնամ Արցախում». հետախույզ Ցոլակին չեն թույլատրում հուղարկավորել Եռաբլուրում

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 12 տարի հատուկ նշանակության զորքերում ծառայած, դրանից առաջ պայմանագրային զինծառայող, արցախյան 3 պատերազմների մասնակից Ցոլակ Գրիգորյանի դին չեն թույլատրում «Եռաբլուր»-ում հուղարկավորել: Ցոլակի կնոջը՝ Լուսինեին Պաշտպանության նախարարությունից միայն մեկ պատճառ են բերում. բենզինի պայթյունից է մահացել ամուսինը, այլ ոչ թե ռազմական գործողություններից:

«Պայթյունից հետո 5 օր որոնել եմ ամուսնուս, թե դիահերձարանում, թե հիվանդանոցում, թե պահեստի տարածքում: Չգտնելուց հետո սեպտեմբերի 29-ին տեղափոխվեցինք Երեւան, տուն վարձեցինք, երկու երեխաներիս հետ տեղավորվեցինք: Հետո հոկտեմբերի 25-ին ԴՆԹ-ով հաստատվեց, որ մահացել է պայթյունից եւ մեր միակ ցանկությունն է նրան Եռաբլուրում հուղարկավորել: Ինքը նվիրված զինծառայող էր, ճիշտ է վերջերս ինքը ՆԳՆ-ում էր ծառայում, բայց իրենք դիրք էին պահում: Ադրբեջանի հարձակումից հետո ասացին, որ պետք է գնա դիզվառելիքի պահեստ, այնտեղ վիճաբանություն է լինում մարդկանց մեջ, որ կարգուկանոն պահեին, գնաց ու այդ դեպքը եղավ: Հիմա մենք չգիտենք՝ պայթյունը անզգուշություն է, թե թշնամու դրոնի հարված: Չէ որ այդ ժամանակ էլ Արցախը պատերազմական դրության մեջ էր գտնվում ու դրա հետեւանքով էլ եղել է պայթյունը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լուսինեն:

Լուսինեն ասում է, որ դիմել են Պաշտպանության նախարարությանը, սոցապ նախարարությանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ղեկավարությանը, սակայն բոլորի կողմից մերժում է ստացել, պատասխանել են, որ օրենքով է սահմանված, թե որ դեպքում է, որ հուղարկավորում են պանթեոնում:

Կինը պատմում է, որ Ցոլակը չէր ուզում դուրս գալ Արցախից, միշտ ասում էր, որ եթե մի քանի մետր հող մնա ինքը իր երեխաների հետ կմնա այնտեղ. «Ասում էր՝ այսքան պայքարել ենք, այսքան տղաներ են զոհվել, ինչի՞ պետք է գնանք: Ասում էր, որ ինքը չի դիմանա, եթե Ստեփանակերտը հանձնեն, շատ ծանր էր տանում, որ պետք է զենքերը հանձնեին, համազգեստը վառեին, ասում էր՝ եթե մի մետր հող մնա, ես իմ երեխեքի հետ կմնամ, չեմ կարող գնալ ու այդպես էլ եղավ փաստորեն՝ ինքը հոգով մնաց Արցախում»:

Լուսինեն հիշում է՝ 34-ամյա ամուսինը ընկերական խմբի ոգին էր, ծառայության մեջ էլ սիրված ու ճարպիկ. «Նույնիսկ մի անգամ գործողության են գնացել, ինքը խմբի հրամանատար էր, անդամներից մեկը վիրավորվել է, ամբողջ խմբին հրաման է տվել, որ ընկերոջը պետք է իրենց հետ հանեն, վտանգելով նաեւ իրենց կյանքերը, ընկերոջը հանել են, ցավոք, արդեն մահացած: Շատ նվիրված էր իր գործին, շատ էին սիրում իրեն, ընկերները ուրախանում էին, որ Ցոլակի հետ դիրքեր էին բարձրանում, ասում էին՝ «մեզ ոչ մի բան չի լինի, եթե Ցոլակը մեզ հետ է», բայց դե իրեն Եռաբլուր չեն ընդունում ու չգիտեմ ինչի համար»:

34-ամյա Ցոլակ Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր: