«Եվրասիա լոգիստիքը» 3 բեռնատար մեքենա տրամադրեց
Ինչպես գիտենք ,Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց համար։
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։
Բեռները Հայաստան են հասել բեռնափոխադրող «Եվրասիա լոգիստիք» ընկերության միջոցով։
Բացի Իրանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունից, «Եվրասիա լոգիստիք» ընկերության բեռնատարները տեղափոխեցին նաև Գագիկ Ծառուկյանի օգնությունը՝ ուղղված Արցախի մեր հայրենակիցներին:
Եվրասիա լոգիստիք ընկերության ներկայացուցիչը մեր հետ զրույցում ասել է.
«Այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում շատ կարևոր է միասնականությունն ու համախբվածությունը : Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ավելի քան երբևէ ունեն մեր օգնության կարիքը։ Մենք ևս ներդրում ունենալով այս գործում՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ուղարկված օգնության տեղափոխումը կատարեցինք մեր մեքենաներով: Կատարեցինք բեռնափոխադրումը այնտեղ, որտեղիցպետք է սնունդը հասցնել հասցեատիրոջը»։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը երեք բեռնատար սնունդ է ուղարկել Արցախցիներին , իսկ հասցեատերերին հասցնելու պատասխանատու գործն իր վրա է վերցրել Անաիս Սարդարյանը, ով Արցախցիների Հայաստան տեղափոխվելու առաջին օրից սկսած ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի օգնի տեղահանված մեր բարեկամներին ։
Ի դեպ, երեք բեռնատարներից մեկը ուղևորվել է Վանաձոր՝ տեղի արցախցիների համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից