Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը «Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը

Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը
Հարեվաններ

Էրդողանի ամբիցիաները և Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը

Հոկտեմբերի 29-ին լրացավ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Թեեւ ինչ-որ առանձնահատուկ իրադարձության կամ հայտարարության սպասում կար, սակայն, ինչպես նկատում է փորձագետ Արիֆ Ասալիօղլուն, ոչ մի նմանատիպ բան տեղի չունեցավ։ Կարեւորը, թերեւս, ի աջակցություն Գազայի սեկտորի կազմակերպված հանրահավաքն էր։ Ու այն, որ միայն այդ հանրահավաքը դարձավ կարեւոր իրադարձություն Թուրքիայի Հանրապետության 100-ամյա հոբելյանին, շատ փորձագետների մոտ հարց առաջացրեց, թե արդյոք միտումնավո՞ր չէր, որ Էրդողանը փորձում է նման կարեւոր իրադարձությունը «ստվերել», կամ՝ ի՞նչ կա այդ միտումի հետեւում թաքնված։
Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում գտնվելու ողջ այս ժամանակաշրջանը եթե ուսումնասիրենք, ապա միանգամից աչքի կզարնի այն, որ Էրդողանն ունի ակնհայտ ամբիցիա՝ դառնալու թուրք ժողովրդի նոր առաջնորդ եւ ինչու չէ՝ նաեւ, եթե նման հնարավորություն ունենա, իսլամական աշխարհի առաջնորդ (թեկուզ՝ թյուրքական աշխարհի առաջնորդ)։ Դրա համար էլ թերեւս որդեգրել է այնպիսի մի գիծ, որով ցանկանում է մոռացնել տալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքին։ Էրդողանի համար կարեւոր է այլ բան՝ ամրացնել սեփական դիրքերը տարածաշրջանում, փորձել դուրս գալ հնարավորինս երեւացող տեղ՝ որպես համաշխարհային քաղաքական դերակատարության մասնակից, եւ հասնել իշխանության կոնսոլիդացիայի։

Նրա համար ՀԱՄԱՍ-ի արդարացումը կամ փախստականների՝ սեփական շահերի համար շահարկման թեմա դարձնելը կամ համաիսլամական ժեստերն այլ բան չեն, քան միայն գործիքներ՝ իր ամբիցիաներին հասնելու համար։ Ընդհանուր բնութագրմամբ՝ նրա համար քաղաքական իսլամն այն գործիքն է, որով ուզում է հասնել իր ամբիցիաներին։ Իր վարած տակտիկայով նա այնքան էլ հեռու չէ Աթաթյուրքից։ Ավելին, նա, ըստ էության, փորձում է իրենով ծածկել Աթաթյուրքի վաստակն ու ֆիգուրը։ Նույնիսկ նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավին կրկնում է այցերի այն երթուղին՝ Սամսուն, ապա Էրզրում այցելելով, որոնք Քեմալն էր ժամանակին ընտրել՝ Անկախության պատերազմի համար։

Դեմ լինելով քեմալականության աշխարհիկ եւ գաղափարական հենքին, ներկայանալով որպես կրոնասեր՝ Էրդողանը, սակայն, հիանալիորեն կարողանում է օգտագործել Աթաթյուրքի տակտիկան նույնիսկ իր ընդդիմախոսներին «դավաճան» հայտարարելու եւ «առաջնորդի պաշտամունքը» հաստատելու մասով։ Այս ամենը, իհարկե, շատ վտանգավոր է հենց թուրքական ժողովրդի եւ թուրքական հասարակության համար։ Ամեն դեպքում, Աթաթյուրքն աշխարհիկության ջատագովն էր, եւ նրա տակտիկան չէր զուգորդվում իսլամական կրոնամոլության հետ։ Էրդողանի պարագայում, սակայն, կա մի վտանգ։ «Առաջնորդի պաշտամունքը»՝ կրոնասիրությամբ համադրված, կարող է հանգեցնել նրան, որ պետական քարոզչությունը, սկսելով խաղալ հասարակ թուրքերի «կրոնական լարերի» վրա, աստիճանաբար փորձի այդ նույն առաջնորդին ներկայացնել որպես «խոստացված փրկիչ» (Մահդի)։ Իհարկե, «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից եթե դիտենք, ապա Թուրքիան չի ձգի այն դերակատարությանը, որը համահունչ է Էրդողանի ամբիցիաներին, սակայն զուտ թուրքական հասարակության ռադիկալացման առումով այն, ինչ արվում է հիմա, շատ վտանգավոր է եւ զգաստացնող։