Մարությանը երդվել է 900 հազար ՀՀ դրամով, իսկ գործողը՝ 87 մլն ՀՀ դրամով. հեղափոխական «արժեքներ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երեւանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երեւանի քաղաքապետի երդմնակալության համար:
Այն, որ ծախսված աստղաբաշխական թվերը դարձել են ամենաքննարկվող թեման մեր երկրում, բնական է, քանի որ պատմական ռեկորդ էր այդքան գումար ծախսելը արարողակարգային մի միջոցառման վրա:
Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ միջոցառման կազմակերպիչը եւ պատասխանատուն Շավարշ Գրիգորյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղարը եւ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են