Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026

ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար
Հայաստան

Հղի կնոջ վրաերթի ենթարկելու գործով արդեն իսկ հետազոտված ապացույցներով ակնհայտ է մայորի մեղավորությունը

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, վրաերթի ենթարկելու գործով արդեն իսկ հետազոտված ապացույցներով ակնհայտ է վարորդի՝ Արամ Նավասարդյանի, մեղավորությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ մեկ տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում է գտնվում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի վերաբերյալ քրեական գործը։ Գործը գտնվում է հիմնական դատալսումների, այսպես ասած, ապացույցների հետազոտման փուլում։ Առաջիկա նիստին նախատեսված է փորձագետների հարցաքննությունը՝ պաշտպանության կողմի նախաձեռնությամբ։

Տուժող կողմը, սակայն, համոզված է, որ առկա ապացույցներով արդեն իսկ ապացուցված է Արամ Նավասարդյանի մեղավորությունը։
«Ապացույցների բավարար համակցությունը, որը փաստում է մեղավորությունը, կա քրեական վարույթով և առավել քան բավարար է։ Պաշտպանության կողմը ձգտում է, որ կասկածի տակ դրվի փորձաքննության եզրակացությունները, որ հետագայում հնարավորություն ստանան կրկնակի փորձաքննությունների նշանակման համար»,- ասաց Ասլանյանը՝ հիշեցնելով, որ քրեական գործով արդեն երեք փորձաքննություն իրականացվել է՝ մեկ առաջնային, մեկ լրացուցիչ և մեկ կրկնակի․ «Իհարկե, երրորդ փորձաքննությունը վարորդի արարքի մասով չէր, երթևեկության մյուս մասնակիցների՝ խաչմերուկը կարգավորողի և շարասյունը ղեկավարողի մասով էր, բայց, այնուամենայնիվ, արդեն երեք փորձաքննություն իրականացվել է»։

Փորձագետները երկու անգամ արձանագրել են, որ վարորդը զարգացրել է նվազագույնը 108 կմ/ժ արագություն՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու հնարավորությունից․«Այսինքն՝ փորձագետներն այդ ամբողջը կապել են առավելապես վարորդի արագության հետ»։

Տուժող կողմը միջնորդություններ այս պահին չունի, սպասում են՝ դատավճռի կայացմանը։

«Ամեն դեպքում, բազմիցս ասել եմ, որ վարորդին՝ դիտավորյալ կերպով, ամենաբարձր պետական մակարդակով ազատության մեջ պահելը քրեական վարույթը ձգձգելու նպատակ է հետապնդում, ինչն աստիճանաբար նկատելի է»,- նշեց Ասլանյանը։

Նշենք, որ տուժող կողմը բազմիցս ահազանգել է, որ գործով ուղղորդված նախաքննություն է իրականացվել, բացահայտ նպատակներով «անհետացել» էր շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Ձայնագրությունների «անհետացումն» իբրև պատճառաբանվել էր, որ տեխնիկական պատճառներով ձայնագրություն չի իրականացվել։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը բողոքարկել էր շարասյան ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը՝ արձանագրելով նաև, որ ձայնագրությունները չեն ստացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժող կողմի բողոքը՝ արձանագրելով, որ խախտվել են տուժող կողմի իրավունքները։ Դատախազի տեղակալի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը վարույթ չի ընդունվել։ Արդյունքում քրեական վարույթ նախաձեռնվել՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, այդ վարույթով ևս Սոնա Մնացականյանի հայրը տուժող է ճանաչվել։ Նշված վարույթի ընթացքից տեղեկություն չկա, փաստաբանը չի էլ կարծում, որ արդյունավետ քննություն է իրականացվում։ Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ այս ամեն ինչը տանում են դեպի քողարկման, բայց տուժող կողմը չի հանձնվելու։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։

Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնվում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ են անհետացել։