Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելը. Իրանցի նախարար
Մեկօրյա ծրագրի ընթացքում մենք կարողացանք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ ունենալ հայ պաշտոնյաների հետ. մասնավորապես էկոնոմիկայի նախարարի եւ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Հարցեը, որ մենք քննարկեցինք, վերաբերում էր տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի տարբեր հատվածների իրականացման գործընթացներին, եւ նաեւ Հայաստանի մուտքին Կասպից ծով: Սա շատ կարեւոր այց էր»,-ասաց նա:
Իրանցի նախարարի խոսքով, շատ կարեւոր էր, որ իրանական ընկերություններից մեկը կարողացավ պայմանագիր ստորագրել հայկական կողմի հետ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հատվածներից մեկի կառուցման հետ կապված. «Դա կարեւոր փաստաթուղթ է եւ շատ լավ հնարավորություն է իրանական ընկերությունների համար, քանի որ իրանական ընկերությունները ճանապարհաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ եւ կկարողանան իրենց փորձը ներդնել ճանապարհաշինության ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ միմյանց ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,-ասաց նա:
Մեհրդատ Բազրփաշը ընդգծեց, որ կարեւոր հարցերից մեկը, որ քննարկվեց հայ պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերաբերում էր ճանապարհավճարների զրոյացմանը. «Դա լավագույնս կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին:
Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի տարածքում մի շարք դպրոցների կառուցման հետ կապված: Առաջիկա ամիսների ընթացքում կիրականացվի ծրագրերի մի մասը»:
Իրանցի նախարարը հավելեց, որ հարցերից մեկը վերաբերել է տրանսպորտի ոլորտին, նաեւ բեռնատարների երթեւեկության հարցին. «Քննարկվեց նաեւ Արաքս գետի վրա նոր կամուրջ ստեղծելու հարցը: Իհարկե, կողմերը պետք է կարողանան այդ ուղղությամբ առջիկա ամիսների ընթացքում վերջնական պայմանավորվածության գալ:
Մյուս կարեւոր հարցը վերաբերում էր բանկերի կողմից տրամադրվող տրվող երաշխիքներին, ինչը կհեշտացնի ՀՀ-ում իրանական ընկերությունների գործունեությունը: Պարոն Նախարարն ինձ խոսք տվեց, որ այդ ուղղությամբ ներկայացուցիչ կնշանակեն, որ հետամուտ լինի յդ հարցին»,-ասաց նա:
Մեհրդատ Բազրփաշն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է. «Երբեւէ Հայաստանի կողմից մեզ վնաս չի եղել: Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը: Խաղաղությունը շատ կարեւոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է լավ խթան լինել տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց իրանցի նախարարը:
Հարցին, թե արդյոք Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող նոր կամրջի կառուցումը կարող է դիտրկվել որպես «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ադրբեջանի մտդրությունները զսպելու Իրանի քաղաքականության մի մաս, նա պատասխանեց. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է: Իրանը հանդիսանում է լոգիստիկ եւ տրանսպորտի ոլորտում հնարավորությունների երկիր: Մենք Հայաստանի համար ոչ մի ջանք չենք խնայի եւ պատրաստ ենք մեր փորձը կիսել հայկական կողմի հետ»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո