Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը
ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով Իրանին խնդրել է չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Ամերիկացիները մեզ առնվազն երկու անգամ հաղորդագրություններ են ուղարկել, որոնք պարունակում էին երկու հիմնական կետ։ Նրանք ընդգծել են, որ շահագրգռված չեն [պաղեստինա-իսրայելական] հակամարտության գոտուց դուրս ռազմական գործողությունների տարածմամբ, և Իրանին խնդրել են զսպվածություն ցուցաբերել»,- նախարարի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Աբդոլլահյանն ասել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներն իրեն հավաստիացրել են Իսրայելի հետ երկար առճակատման իրենց պատրաստակամության մասին։
«Կիրակի երեկոյան ես խոսեցի [Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ] Հանիյեի և [Իսլամական ջիհադի առաջնորդ Զիյադ] ալ-Նահալի հետ, ովքեր ինձ տեղեկացրեցին Գազայի վերջին զարգացումների մասին։ Դիմադրության առաջնորդներն ընդգծում են, որ իրենք պատրաստ են երկարատև պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ և հետևաբար պահանջում են դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա»,- ասել է Աբդոլլահյանը «3+3» ձևաչափի մակարդակով Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են