Կոշտ արձագանքներ և «արագի մեջ» սրբագրումներ. ՌԴ ԱԳՆ-ից «փակ» տեքստ է ուղարկվել մեր ԱԳՆ-ին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ռուսական լրատվականները, այդ թվում՝ պետականները, հղում անելով իրենց «բարձրաստիճան աղբյուրին», գրել էին, որ պաշտոնական Մոսկվան «հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ հատկապես՝ Ռուսաստանի և հայռուսական հարաբերությունների առումով»։
«Եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա, կտեսնենք, թե ինչպես են Հայաստանը փորձում դարձնել 3-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը «թռիչքներ» է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- մասնավորաբար ասել է ТАСС-ի աղբյուրը։ Չնայած երեկ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը շտապեց նշել, թե Նիկոլ Փաշինյանի ելույթում չէր նշվել կոնկրետ երկիր, ասվել էր միայն, որ կա հիասթափություն մեր դաշնակիցներից, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ «արագի մեջ» նշեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանում իրականում իսկապես շատ մեծ դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «բողոքներից», և «սադրիչ» ձևակերպումը բավականին մեղմ է իրական արձագանքի հետ համեմատ։
Ավելին, ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, Փաշինյանի ելույթից հետո ՌԴ ԱԳՆ-ից «փակ» տեքստ է ուղարկվել մեր ԱԳՆ-ին, որտեղ բավական կոշտ շեշտադրումներով ներկայացվում են այդ ելույթի հետ կապված իրենց մոտեցումները։
Ի դեպ, մեր տեղեկություններով, արտաքին գերատեսչության աշխատակազմում երեկ ամբողջ օրը հիմնական քննարկման թեման կապված է եղել այդ դրվագի հետ (ոլորտային մասնագետները հասկանում են, թե իրականում ինչ ռիսկեր են պարունակում Փաշինյանի ելույթի տողատակերը)։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ որոշակի «զրույց» է եղել Մոսկվայում: Ի դեպ, չի բացառվում, որ նման արձագանքներից հետո էին վերոնշյալ պաշտոնյաները երեկ շտապում «սրբագրել» Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից