Պետքարտուղարության պաշտոնյան հրաժարական է տվել, քանի որ դեմ է Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան, որն աշխատում էր սպառազինությունների գլոբալ փոխանցումների բաժնում, չորեքշաբթի հրաժարական է տվել, քանի որ դեմ է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև բախումների ֆոնին Վաշինգտոնի կողմից Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը: Այս մասին գրում է Axios-ը:
Ջոշ Փոլը, որը Պետքարտուղարության Ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի՝ Կոնգրեսի և հասարակական կապերի բաժնի տնօրենն էր, իր հրաժարականի վերաբերյալ բաց նամակը հրապարակել է առցանց՝ որպես նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ բողոքի հազվագյուտ հրապարակային դրսևորում: Սա տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահը պատրաստվում է Կոնգրեսից աննախադեպ ռազմական օգնության փաթեթ խնդրել Իսրայելի համար:
Փոլը, որը 11 տարի աշխատել է Պետքարտուղարությունում, Բայդենի վարչակազմի որոշումը որակել է «կողմնակալության վրա հիմնված իմպուլսիվ արձագանք», «կարճատեսության, ապակառուցողական, անարդար քաղաքականություն»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա պարզապես հրեշավորություն էր:
«Բայց ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ Իսրայելի պատասխանը, և դրա հետ մեկտեղ ամերիկյան աջակցությունը և՛ այդ պատասխանին, և՛ օկուպացիայի ստատուս քվոյին, միայն ավելի ու ավելի խորը տառապանք կբերի թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի ժողովրդին, և դա չի բխում ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերից», - պարզաբանել է Փոլը:
Վերջինս նաև գրել է, որ վախենում է, որ ԱՄՆ-ը «կրկնում է նույն սխալները, որոնք արել է վերջին տասնամյակների ընթացքում»:
«Ես հրաժարվում եմ ավելի լինել այս ամենի մասը», - եզրափակել է նա:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են