Բեռլինում 24 ոստիկան է վիրավորվել ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ
Ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվել է հոկտեմբերի 15-ին Բեռլինում, 24 ոստիկան է վիրավորվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշված է իրավապահների զեկույցում:
Համաձայն հրապարակված տվյալների՝ բերման է ենթարկվել 155 անձ, կազմվել է 80 արձանագրություն։
«Երեկ կեսօրին ժամը 16:30-ի սահմաններում Պոտսդամեր հրապարակում պետք է տեղի ունենար 50 հոգու մասնակցությամբ հանրահավաք, որի մեկնարկից քիչ առաջ մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Իրավապահները ցույցն անօրինական են համարել և բոլորին կոչ են արել ցրվել։ Որոշ ժամանակ անց ամբոխի մասնակիցները շշեր են նետել, բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև։ Մի քանի ժամ անց կարգուկանոնը վերականգնվել է, հրապարակում ցուցարարներ չեն մնացել։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են