Իրանի արտգործնախարարը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բեյրութ կատարած այցի շրջանակներում հանդիպել է շիական «Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ Շեյխ Հասան Նասրալլայի հետ։
Ինչպես հաղորդում է Al Manar հեռուստաալիքը, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Զրուցակիցները «խորհրդակցել են նաեւ, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրել» Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։
Ինչպես նշում է ТАСС-ը, նախօրեին Իրանի ԱԳՆ ղեկավարը Բեյրութ է ժամանել։ Ինչպես հայտնում է Al Wataniya-ն, օդանավակայանում նախարարին դիմավորել են ՀԱՄԱՍ-ի եւ Իսլամական ջիհադի ներկայացուցիչներ Ահմեդ Աբդել Հադին եւ Իհսան Աթայան։ Նույն օրն Աբդոլլահյանն այցելել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ։ Հանդիպման ընթացքում Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը կապ է պահպանում տարածաշրջանի մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու հարցով։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են