Ռուսաստանն Արեւմուտքին մեղադրում է ԱՊՀ երկրներում ապակայունացումների փորձերի մեջ
ԱՄՆ-ն եւ դաշնակիցները մասշտաբային աշխատանք են սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ, փորձում են նախադրյալներ ստեղծել քաղաքական ճգնաժամերի համար, ինչպես նաեւ «գունավոր հեղափոխությունների» իրականացման անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ասել է ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի (ԱՄՀԾ) նախագահ , ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Մեր նախորդ հանդիպման պահից հետո միջազգային իրադրությունն էապես բարդացել է, ինչը հանգեցրել է հիմնական մարտահրավերների սրման եւ նոր սպառնալիքների ձեւավորման ԱՊՀ տարածքում։ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները մասշտաբային աշխատանք են ծավալել Համագործակցության երկրներում իրավիճակը ապակայունացնելու, պատժամիջոցային ճնշում գործադրելու, լոգիստիկ երթուղիների շրջափակման եւ նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար՝ դրանով իսկ խորացնելով գլոբալ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները»,- ասել է Բորտնիկովը՝ ելույթ ունենալով Բաքվում, ԱՄՀԾ նիստում։
Հավաքական Արեւմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի նորմերը, շանտաժի եւ վախեցնելու ձեւերի է դիմում, սեպ խրում ԱՊՀ երկրների եւ այլ հարեւանների միջեւ ստեղծված բարեկամական հարաբերությունների միջեւ, ասել է Բորտնիկովը։
«Արեւմտյան երկրների հատուկ ջանքերն ուղղված են միջպետական միավորումների մասնակիցներին այլընտրանքային ձեւաչափերով գայթակղելուն, ինչը խզում է առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային-պատմական արդեն ձեւավորված կապերը։ Հիմնական թիրախներից են ինտեգրացիոն նախագծերը Եվրասիայի տարածքում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ՇՀԿ»,- նշել է Բորտնիկովը։
«Արեւմուտքը իր հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ կառավարվող ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջոցով աշխատանք է տանում մեր երկրներում ազգամիջյան եւ միջդավանական պառակտման, զինված հակամարտությունների հրահրման ուղղությամբ՝ դրանով իսկ քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով «գունավոր հեղափոխությունների» իրականացման համար»,- նշել է նա։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են