Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով, այցը տեղի է ունեցել երկու հարեւան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանում զարգացումների վերանայման նպատակով։
Նրա խոսքով, Իրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասում տիրող իրավիճակին, և հայ պաշտոնյայի այցն Իրան կայացել է այդ հարցերը քննարկելու նպատակով։ Նա նշել է, որ Թեհրանը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունների դադարեցումը, ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգային եւ աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի վերջին հայտարարություններին, նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:
«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական և խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։
Նրա խոսքով, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը պատրաստվում է այցելել Իրան, այցի ստույգ ժամկետը կհայտարարվի իր ժամանակին։ Նա նաև ասել է, որ ծրագրված այցից բացի, ներկայումս ընթանում են երկկողմ քննարկումներ մի շարք հարցերի շուրջ՝ նշելով, որ դրանցից առանցքային են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը և կովկասյան տարածաշրջանում զարգացումները։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո