Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մարդկությունը նորից որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին. Մուրադ Իսմայիլ
Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի հետո հայերը նորից փախուստի են դիմում փրկվելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Սինջարի ակադեմիայի նախագահ եւ համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։
«Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, բայց կարող եմ նրանց ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Ուժեղ եղեք եւ երբեք չհանձնվեք... Ես լալու անհրաժեշտություն չեմ զգացել, բայց այսօր Արցախի ժողովրդի հետ զգում եմ այդ անհրաժեշտությունը։ Ափսոս, որ աշխարհը նորից դավաճանեց ձեզ... Ես գիտեմ, դուք անհույս եք։ Բայց ձեր քաղաքակրթությունը եւ ձեր ժողովուրդը գոյատեւել են հարյուրավոր տարիներ, եւ ձեզ չեն կարող ջնջել երկրի երեսից»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ լռությունը զանգվածային հանցագործությունների ժամանակ միշտ գլխավոր թեմա է։ «Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ երբ քրդերին հազարներով սպանում էին քիմիական գրոհների ժամանակ, (ՄԱԿ) Անվտանգության խորհրդում դա գրեթե չէին քննարկում, բոլորը փորձում էին թաքցնել դա։ Դա տեղի է ունենում այսօր արցախահայերի հետ։ Եվ նորից լռություն ու անգործություն։ Եվ նորից մարդկությունը որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին... Հենց դա տեղի ունեցավ հրեաների հետ Հոլոքոստի ժամանակ, եմենցիների, սիրիացիների, եզիդների հետ։ Գրեթե բոլորի հետ, ովքեր դարձան զանգվածային չարագործությունների զոհ»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են