Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «Nurol Makina» ընկերության և ուզբեկական «UzAuto» ընկերության միջև Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ համաձայնագիրը նախատեսում է 1000 հատ թուրքական «Ejder Yalçın» զրահամեքենայի արտադրություն: Ուզբեկստանի նախագահ Շեֆքաթ Միրզիյոևի Թուրքիա կատարած այցի ընթացքում կնքված համաձայնագիրը նախատեսում է նաև 24 պատրաստի զրահամեքենայի գնում: Կնքված փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ուզբեկստանում արտադրված մեքենաները վերավաճառել նաև 3-րդ երկրներին: Նշվում է, որ հետագայում թուրքական զրահամեքենայի այլ մոդելներ ևս կարտադրվեն Ուզբեկստանում:
Ըստ աղբյուրի թուրքական ընկերությունից բացի Ուզբեկստանում արտադրություն կազմակերպելու մրցույթին մասնակցել են նաև ռուսական և չինական ընկերություններ սակայն նախապատվությունը տրվել է «Nurol Makina»-ին: Նշենք, որ Nurol Makina ընկերությունը MRAP դասի Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: 14 տոննա զանգվածով մեքենան տեղավորում է 11 մարդ: 2014 թվականին զանգվածային արտադրության առաջին 11 միավոր Ejder Yalcın մեքենաները ընդունվել են Թուրքիայի ոստիկանության սպառազինության շարքեր, իսկ 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 50 միավոր զրահամեքենա: Մինչ այս պահը թուրքական արտադրության Edjer Yalçin զրահամեքենաներ պատվիրել և ստացել է Թունիսը (70 միավոր ):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ