Աբդոլահիան․ Մենք չենք ընդունելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չի ընդունի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն տարածաշրջանում, հայտնում է IRNA-ն։
Ինչ վերաբերում է կովկասյան հարցին, ապա և՛ Իրանը, և՛ Թուրքիան համակարծիք են եղել, որ լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, և այժմ եկել է համագործակցության ժամանակը, ասել է Ամիր Աբդոլահիանը։
«Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չենք ընդունելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանում առկա տարանցիկ երթուղու արգելափակումը», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Նա նաև նշել է, որ ինքը և իր թուրք գործընկերը պայմանավորվել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ձևաչափի շուրջ, որն առաջարկվել է Թուրքիայի արտգործնախարարի կողմից՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ այսօր Ֆիդանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Իրան։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից