Ֆրանսիան աջակցում է ECOWAS-ի գործողություններին․ Մակրոնը համայնքի՝ Նիգեր հնարավոր ներխուժման մասին
Ֆրանսիան կաջակցի Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) ցանկացած գործողություն, ներառյալ ռազմական գործողությունները՝ Նիգերում ապստամբությունը ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք աջակցում ենք ECOWAS-ի դիվանագիտական և, եթե որոշվի, ռազմական գործունեությունը»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով դեսպանների համաժողովում։
Նա նշել է, որ Ֆրանսիան կաջակցի Նիգերի ընտրված նախագահ Մուհամեդ Բազումին, ու դատապարտել է այն երկրների գործողությունները, որոնք փորձում են որևէ հարաբերություն հաստատել ապստամբների հետ։
Էմանուել Մակրոնը Նիգերի ժողովրդին կոչ է արել չլսել հայտարարությունները, թե Ֆրանսիան դարձել է Նիգերի թշնամին։
Ըստ նրա՝ այժմ երկրի համար գլխավոր խնդիրը անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարից հրաժարվելն է, ինչին ապստամբները ենթարկում են քաղաքացիներին։
«Ապստամբները նաև հրաժարվում են բարենպաստ տնտեսական քաղաքականությունից և կորցնում են միջազգային ֆինանսավորումը, որը երկիրը դուրս կբերի աղքատությունից»,- ասել է նա:
Նիգերում ռազմական ապստամբություն է տեղի ունեցել հուլիսի վերջին։ Օգոստոսի կեսերին ECOWAS-ը պատրաստել էր ուժեր Նիգերում միջամտելու համար: Օգոստոսի 19-ին ECOWAS-ի պատվիրակությունն այցելել էր Նիգեր՝ բանակցությունների համար, որոնք անարդյունք էին ավարտվել: Նիգերի ապստամբներին աջակցում են Մալին և Բուրկինա Ֆասոն։ Ներխուժման դեպքում ապստամբները թույլ են տվել նշված երկրներին Նիգեր մտցնել իրենց զորքերը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են