Հնագետները Պոմպեյի մերձակայքում ստրուկների ննջասենյակ են հայտնաբերել
Հնագետները Պոմպեյի մերձակայքում գտնվող հռոմեական առանձնատանը հայտնաբերել են փոքրիկ ննջասենյակ, որն, ըստ գիտնականների, հավանաբար օգտագործվել է ստրուկների կողմից՝ լույս սփռելով նրանց ապրելակերպի և կարգավիճակի վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի մշակույթի նախարարությանը:
Սենյակը հայտնաբերվել է Պոմպեյի պատերից մոտ 600 մետր դեպի հյուսիս գտնվող Չիվիտա Ջուլիանայի առանձնատանը, որը ավերվել է Վեզուվ լեռան ժայթքումից գրեթե 2000 տարի առաջ։
Նջասենյակում գտնվել է երկու մահճակալ, որոնցից միայն մեկն է ներքնակ ունեցել, երկու փոքրիկ պահարան և մի շարք սափորներ ու կերամիկական տարաներ, որոնցում երկու մկան և առնետի մնացորդներ են եղել։
Միևնույն ժամանակ չեն եղել ճաղերի, կողպեքների կամ շղթաների հետքեր, որոնցով պետք է պահած լինեին սենյակի բնակիչները։
«Թերևս, վերահսկողությունը հիմնականում իրականացվել է ստրկության ներքին կազմակերպման և ոչ թե ֆիզիկական արգելքների ու սահմանափակումների միջոցով», - ասել է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Գաբրիել Զուխտրիգելը:
Չիվիտա Ջուլիանայի առանձնատանը պեղումներ են իրականացվել 1907-1908 թվականներին, այնուհետև՝ 2017 թվականից, երբ ոստիկանությունը պարզել է, որ տարածքը թալանվել է ապօրինի հողափորների կողմից։
Պոմպեյը և շրջակայքը պատված են հրաբխային մոխրով Վեզուվի 79 թվականի ժայթքումից հետո: Հազարավոր հռոմեացիներ զոհվեցին, որոնք չէին էլ պատկերացնում, որ ապրում են Եվրոպայի ամենամեծ հրաբուխներից մեկի տակ։ Ժայթքումը քաղաքը թաղել է մոխրի հաստ շերտի տակ։
Վերջին ժամանակներս այս վայրում հնագիտական ակտիվության աճ է նկատվում, որը նպատակաուղղված է քաղաքի անկման և լքվածության տարիներին վերջ տալուն, մեծ մասամբ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 105 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շնորհիվ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են