Զելենսկին կկրկնի Սաակաշվիլիի ճակատագիրը. ՌԴ Պետդումայի խոսնակ
Վաշինգտոնի ու Բրյուսելի խամաճիկների ճակատագիրը միշտ ավարտվում է նույն կերպ՝ նրանցից ազատվում են։ Հաջորդը Զելենսկին է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«2008 թվականի օգոստոսի 8-ին Սաակաշվիլին հրամայեց դավաճանական հարձակում իրականացնել Հարավային Օսիայի վրա։ Ռուսաստանը պաշտպանում էր խաղաղ բնակիչներին։ Իր կառավարության հենց սկզբից Սաակաշվիլիի ռեժիմն ընդգծված ռուսաֆոբ էր։ Նրան աջակցում էին ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, ֆինանսավորում, զենք մատակարարում, զինվորականներին պատրաստում։ Նույնը, ինչ տեղի ունեցավ ավելի ուշ Ուկրաինայում»,- գրել է Վոլոդինը։
Նրա խոսքով, ավելի ուշ Միխայիլ Սաակաշվիլին, «արևմուտքի համար անպետք դառնալով», դատապարտվեց իր հայրենիքում։
«Նույնը սպասում է Զելենսկին»,- գրել է ՌԴ Պետդումայի խոսնակը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են