Ամազոնի անձրևային անտառում ժանիքներով նարնջագույն սարդի անհայտ տեսակ է հայտնաբերվել
Էկվադորում Ամազոնի արեւադարձային անտառներն ուսումնասիրելիս գիտնականները պատահաբար հանդիպել են նարնջագույն արարածի՝ ութ վերջույթներով և ժանիքներով:
Այդ արարածը՝ հսկա խեցգետին-սարդը, նոր տարատեսակ է և իր տեսակի մեջ առաջինը, որը հայտնաբերվել է երկրում, ասվում է Ecology and Evolution ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Կիտոյի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները նոր սարդակերպը հայտնաբերել են Յասունի կենսոլորտային արգելոցում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող աչեւադարձային անտառների պահպանվող տարածքում: Այն համարվում է աշխարհի ամենակենսաբազմազան տարածքներից մեկը։
«Նմուշները հավաքվել են ձեռքով, տեղափոխվել են լաբորատորիա պլաստմասե տարաներով՝ տերևներով ծածկած, կենդանի լուսանկարվել և էֆթանազիայի ենթարկվել», - ասացին հետազոտողները:
Նմուշները, որոնք բոլորն էլ էգեր էին, այնուհետև տեղադրվել են էթանոլի լուծույթում՝ ստերեոմիկրոսկոպի տակ հետագա ուսումնասիրության համար:
Այնուհետև պարզվել է, որ նորահայտ սարդակերպը պատկանում է Sadala Simon տեսակին, որը բաղկացած է մոտ մեկ տասնյակ սարդերից, որոնք հայտնաբերվել են ամբողջ Լատինական Ամերիկայում:
Ըստ Էկվադորի Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի զեկույցի՝ սարդակերպերը հայտնի են որպես խեցգետին-սարդեր՝ այն կեցվածքի պատճառով, որը նրանք ընդունում են բույսերի վրա նստելիս: Նրանք կանգնած են ոտքերը բացած, ինչպես խեցգետինները:
Նոր սարդը մեկ դյույմից երկար չէ և տարբերվում է տեսակի մյուս ներկայացուցիչներից մարմնի ձևի նուրբ տարբերություններով:
Սադալա Ռաուլի անունով սարդը գիշերային կյանք է վարում, անտառի հատակից մի քանի ոտնաչափ բարձրությամբ հետապնդող միջատներ է որսում, ըստ Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի: Ի տարբերություն շատ այլ սարդերի, այն չի հյուսում սարդոստայն՝ որսի համար։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են