Պուտինն այն հրեշը չէ, որպիսին ամերիկյան քարոզչամեքենան է նրան ցույց տալիս. Օլիվեր Սթոուն
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարծում է, որ արևմտյան լրատվամիջոցները խեղաթյուրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը։ Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի եռակի դափնեկիրը ընդգծել է, որ մի քանի տարի առաջ ՌԴ նախագահի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ վերջինիս հռետորաբանության մեջ ռազմատենչություն չի նկատել։
Սթոունի խոսքով՝ հարցազրույցի ժամանակ Պուտինն ԱՄՆ-ին անվանել է «ամերիկյան գործընկերներ»։
«Նա այն հրեշը չէ, որպիսին ամերիկյան քարոզչամեքենան է նրան ցույց տալիս»,- ասել է Օլիվեր Սթոունը բրիտանացի դերասան Ռասել Բրենդի Stay Free փոդքաստին հյուրընկալվելու ժամանակ:
Ռեժիսորը կարծում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի «թշնամին չէ»։
«Ռուսաստանը և Չինաստանը, որոնք այժմ համարվում են մեր գլխավոր թշնամիները, մի քանի տարի առաջ մեր դաշնակիցներն ու պոտենցիալ ընկերներն էին, բայց մենք բաց թողեցինք այս հնարավորությունը»,- հավելել է նա։
Օլիվեր Սթոունը 2017-ին չորս մասից բաղկացած վավերագրական ֆիլմ է նկարահանել Պուտինի մասին; Նաև 2019-ին Պուտինը հարցազրույց է տվել ռեժիսորին «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմի համար։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են