Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է Էդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարար

Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը ԼիբանանումԱնհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմը
Արցախ

Ռուբեն Վարդանյան․ Պետք է ճնշում գործադրել դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին:

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, վերջին յոթ ամիսներին Արցախում մենք չունենք ո՛չ սնունդ, ՛ոչ լույս, ո՛չ գազ։ Ամեն ինչ սահմանափակված է մեր ներքին ռեսուրսներով։ Մինչեւ հունիսի 15-ը գոնե ռուս խաղաղապահներին եւ Կարմիր խաչին թույլատրվում էր որոշ դեղորայք եւ մարդասիրական օգնություն բերել Արցախ, սակայն դրանից հետո այդ ճանապարհն էլ է ամբողջությամբ փակվել, եւ հիմա մենք տոտալ շրջափակման մեջ ենք. ոչ ոք չի կարողանում տեղաշարժվել, ոչ ոք ոչ մի տեղից չի կարողանում ոչինչ ձեռք բերել, մենք ունենք միայն մեր ներքին ռեսուրսները, որոնց հաշվին էլ մարդիկ ողջ են մնում, բայց սա իսկապես չափազանց վտանգավոր իրավիճակ է։

Սվետա Բեներջի- Սա իրոք խելագարություն է, ինչպե՞ս կարող է այս ամենը տեղի ունենալ 21-րդ դարում: Անհավանական է լսել նման պատմություններ, որոնք դեռ տեղի են ունենում։

Բեն Բեներջի- Այդ մասին մենք նույնիսկ չենք էլ լսում լուրերի թողարկումներում, արեւմտյան լրատվամիջոցներում:

Ռուբեն Վարդանյան– Ցավոք, սա ճշմարտություն է։ Չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը հստակ որոշում է կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կարող են ամենաբարձր մակարդակի միջազգային կազմակերպությունների որոշումներն արհամարհվել։ Ես զարմացած եմ, բայց նաեւ հումանիտար աշխարհն է անտեսել այս իրավիճակը: Մենք որեւէ օգնություն ստանալու հնարավորություն չունենք։ Մենք առաջարկում ենք օդային միջանցք բացել, որը հնարավորություն կտա կազմակերպություններին որոշակի հումանիտար օգնություն հասցնել մեզ, քանի որ մենք ունենք օդանավակայան։ Հավատում ենք, որ սա լուծումներից միայն մեկն է, որ կարող ենք խնդրել աշխարհին, հատկապես Շվեյցարիայից կամ այլ վայրերից կարող են մարդասիրական բեռներ գալ ու մարդկանց սնունդ հասցնել: Այս պահին Արցախում կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց: Նորից եմ ասում, խելագարություն է այն, ինչ տեղի է ունենում, եւ, ցավոք, աշխարհը սա չտեսնելու է տալիս։

Բեն Բեներջի- Ասացեք, օրինակ, եվրոպացու կամ շվեյցարացու համար, որն ուզում է Արցախ գալ։ Ինչպե՞ս կարող է գալ։ Կարո՞ղ է գալ Հայաստանով, Երեւանով կամ Ադրբեջանով։ Ինչպե՞ս:

Ռուբեն Վարդանյան- Չեք կարող: Արցախն ամբողջովին շրջափակված է։ Դուք կարող եք գալ Հայաստան, կարող եք մոտենալ սահմանին, բայց հիմա չեք կարող մուտք գործել Արցախ։ Դժբախտաբար Արցախը տոտալ շրջափակման մեջ է:

Սվետա Բեներջի- Գժվելու բան է։ Այս պահին ընթանո՞ւմ են դիվանագիտական ​​ինչ-ինչ քննարկումներ՝ խաղաղության վերաբերյալ, թե՞ պարզապես ամեն ինչ փակուղու մեջ է։ Որեւէ մեկը փորձո՞ւմ է այս տարածաշրջանին խաղաղություն վերադարձնել:

Ռուբեն Վարդանյան- Վերջերս հանդիպումներ եղան Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Մի քանի հանդիպում անցկացվել է Մոսկվայում, որոնք զուգահեռաբար են տեղի ունենում։ Երկու քննարկումներն էլ, ցավոք, լուծումներ չեն տվել։ Չափից շատ կեղծ հռետորաբանություն կա Ադրբեջանի կողմից։ Օրինակ, Ադրբեջանն առաջարկել է մարդասիրական օգնություն, իսկ մենք ասել ենք․ «Ո՛չ, ձեւ չկա։ Մենք ձեզ չենք վստահում»: Մենք գիտենք, որ անհնար է օգնություն ստանալ այն մարդկանցից, որոնք շարունակաբար հայտարարում են, թե սպանելու են հայերին:

Բեն Բեներջի- Հասկանալի է, որ կա մարդկանց շրջափակում, իսկ ի՞նչ կասեք ապրանքների մասին։ Կարո՞ղ ենք, օրինակ, փոստով ծանրոցներ կամ այլ ապրանքներ ուղարկել: Թե՞ դա նույնպես արգելափակված է:

Ռուբեն Վարդանյան- Ամեն ինչ արգելափակված է։ Դուք ոչինչ չեք կարող ուղարկել: Մինչեւ հունիսի 15-ը դա հնարավոր էր։ Դա հնարավոր էր ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, այդ ժամանակ հնարավորություն կար ստանալու։ Այժմ մենք ամբողջովին ենք արգելափակված։ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ փակել է ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միջանցքն էր։ Ինչպես ասացի, ցավոք, մենք այժմ ունենք մի իրավիճակ, որը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր, քանի որ մենք ոչինչ չենք կարող ստանալ արտաքին աշխարհից, այդ իսկ պատճառով ես ասացի, որ պետք է կազմակերպել մարդասիրական օդային կամրջի օգնության ծրագիր: Հուսով եմ, որ շատ մարդիկ են լսում ձեր հաղորդումը, այն շատ տարածված է սոցիալական ազդեցության ներդրողների շրջանում, մենք պետք է ճնշում գործադրենք միջազգային կազմակերպությունների, կառավարությունների վրա, պետք է ասենք, որ երեխաները սննդի կարիք ունեն, նրանք ապրելու իրավունք ունեն։ Ոչ ոք իրավունք չունի դադարեցնել մարդկանց նվազագույն կարիքների ապահովումը, այն մարդկանց, որոնք անմեղ ու սովորական մարդիկ են:

Սվետա Բեներջի- Հենց նրա համար, որ Դուք Արցախում եք, ես հիանում եմ Ձեզնով։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում կարող էիք աշխարհի ցանկացած վայրում լինել: Եվ այսպես, ինչո՞ւ եք Դուք այնտեղ։ Ո՞րն է պատճառը։

Ռուբեն Վարդանյան-Անցյալ տարի արդեն տեսանելի էր ճգնաժամը, քանի որ Ադրբեջանը կամաց-կամաց կիրառում էր «սալյամիի» ռազմավարությունը եւ աստիճանաբար առաջ էր ընթանում՝ ավելի ու ավելի շատ խնդիրներ ստեղծելով։ Ես, անշուշտ, հիմա կարող է լինել բոլորովին այլ վայրում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Բայց հասկացա, որ պետք է ընտրությունը կատարել: Որոշել՝ դու քո ազգի հե՞տ ես։ Դու քո հայրենիքի եւ այն երկրի հե՞տ ես, որին պատկանում ես, թե՞ ոչ։

Սա դժվար որոշում է, քանի որ կան բազմաթիվ մարտահրավերներ, խնդիրներ, ծրագրեր եւ նախագծեր: Բայց հետո ինքդ քեզ հարցնում ես. ի՞նչն է քեզ համար ավելի կարեւոր՝ քո անձնակա՞ն կյանքը, թե՞ սեփական ազգի համար ինչ-որ բան անելու պատրաստակամությունը։ Եվ գիտեք, ընտրությունը հեշտ չէ, բայց դա նորմալ է, ինչպես ասացի, այստեղ հերոսական ոչինչ չկա: Պարզապես, երբ գալիս է ժամանակը, յուրաքանչյուր մարդ պետք է որոշում կայացնի՝ իր համար կարեւորների միջեւ։ Եվ ինձ համար կարեւոր էր մնալ իմ ժողովրդի կողքին, ինչպես նաեւ նրանց փոխանցել այն զգացողությունը, որ իրենք մենակ չեն։ Սա շատ կարեւոր էր։ Իմ տեղափոխությունն Արցախ շատ լավ ընդունվեց, շատ մարդիկ չգիտեին էլ՝ ով եմ ես, բայց նրանք զգացին, որ միայնակ չեն, որ ինչ-որ մեկը եկել է, որ մնա իրենց հետ։ Սա խորհրդանշական էր, բայց այս հարցում ես մենակ չեմ։ Հարյուրավոր մարդիկ ինձ ասացին, որ իրենք էլ են ուզում ճանապարհը բացվելուն պես տեղափոխվել այստեղ՝ Արցախ։ Կարծում եմ, որ սա նորմալ պահվածքի մի մասն է։

Սվետա Բեներջի- Ուրեմն ի՞նչն է Ձեզ պահում։ Ո՞րն է Ձեր տեսլականը: Ինչպե՞ս է սա լուծվելու: Ինչի՞ն եք հավատում։ Ինչպե՞ս կարող է դա լուծվել։ Ի՞նչ է պետք անել։

Ռուբեն Վարդանյան- Գիտեք, ես հավատում եմ, որ երբ ներսումդ ուժեղ ես, երբ զգում ես, որ պաշտպանելու ես քո սեփական տանը, քո հողում ապրելու իրավունքը, երբ համախմբում ես մարդկանց, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ասում են, որ չեն հանձնվելու, չեն ապրելու Ադրբեջանի ենթակայությամբ, մի ռեժիմի, որը գալու է ու ավերելու է մեր տարածքները, ավերելու է մեր վանքերը, մեր մշակութային ժառանգությունը, երբ գնահատում ես քո հասարակության ներսում առկա էներգիան, իրոք հավատում ես, որ աշխարհն ավելի հետաքրքրված կլինի, թե ինչ է այստեղ կատարվում։ Պատմության մեջ սա բազմիցս կրկնվում է, երբ ասենք, շատ փոքր երկրներ պայքարում են այնպես, ինչպես Դավիթը Գողիաթի դեմ: Երբեմն նրանք իսկապես որեւէ հնարավորություն չեն ունենում հաղթելու, բայց դու կարող ես այնպիսի էներգիա ստանալ հասարակության ներսում, որը կօգնի նաեւ դրսում ապրող մարդկանց, օրինակ՝ Հայաստանում, հայկական սփյուռքում կամ ամբողջ աշխարհում, ասելու, որ այս մարդիկ հարգանքի են արժանի, այս մարդիկ պաշտպանության կարիք ունեն, այս մարդիկ աջակցության կարիք ունեն,որովհետեւ մենք մեզ ճիշտ ենք պահում, մենք մեր ինքնությանը հավատարիմ ենք ու հարգանքով ենք վերաբերում։

Սա շատ կարեւոր է՝ պահպանել քո ինքնությունը, քո ով լինելը: Ահա թե ինչու, կարծում եմ, հենց որ կարողանանք տեղ հասցնել այս ուղերձը, հենց որ հնարավորություն ունենանք աշխարհին հասցնելու մեր ցանկությունը, այն է՝ պայքարել սեփական երկրում ապրելու մեր իրավունքների համար, մենք ավելի շատ աջակցություն կստանանք մարդկանցից: Սա կարեւոր է, քանի որ երբեմն, երբ ամեն ինչ այնքան վատ եւ անհավանական է թվում, դու հայացք ես գցում քո ներսը, նայում ես քեզ եւ քո ամուր հավատին, քո սեփական երկրի եւ քո ժողովրդի հանդեպ սիրուն եւ պատասխանատվություն ես ստանձնում: Հազարավոր մարդիկ են զոհվել ու մահացել այս վերջին 30 տարիների պատերազմների ընթացքում: Մենք պարտավորություն ունենք այս սերնդի առջեւ։ Մարդիկ տեսնում են, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք պահել ենք Արցախը հայկական, դրա համար էլ մենք պետք է կատարենք այս պարտավորությունը, պետք է գալիք սերնդին ներարկենք Արցախը հայկական պահելու պատասխանատվության զգացումով:

Տեսեք, Ադրբեջանում երկիրը 44 տարի կառավարվում է մեկ ընտանիքի կողմից։ Դա ավտորիտար ​​ռեժիմ է, ոչ թե ժողովրդավարություն: Նավթն ու գազը փողի մեծ հոսքեր են, բայց դա կայուն չէ՝ իսկապես կայուն հասարակություն ձեւավորելու համար: Մենք ապրում ենք շատ խելացնոր ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ մենք մեզ ամուր ենք պահում, վստահ եմ, որ աջակցություն կստանանք այլ ժողովուրդներից ու այլ պետություններից:

Սվետա Բեներջի- Ինչպե՞ս կարող է ձեզ աջակցել մեր ունկնդիրը։ Պե՞տք է այս ամենը տարածել եւ ինչպե՞ս կարող են ձեզ աջակցել:

Ռուբեն Վարդանյան- Ինչպես ասացի, նախեւառաջ՝ անտարբեր չլինելով։ Մի՛ կարծեք, թե սա պարզապես մի աննշան, փոքր հակամարտություն է՝ համեմատած աշխարհի առջեւ ծառացած այլ խնդիրների հետ։ Անտարբեր չլինել՝ նշանակում է նաեւ բարձրաձայնել, որ սա անընդունելի է։ Ցանկացած եվրոպական կառավարություն, մյուս բոլոր երկրները պետք է հասկանան՝ սա աննշան հակամարտություն չէ։ Սա հակամարտություն է, որը սպառնում է իսկապես մի յուրահատուկ ազգի, որն այստեղ ապրում է հարյուրավոր տարիներ շարունակ, որն իր մեջ կրում է հսկայական ժառանգություն՝ քրիստոնեական, մշակութային, եւ որի ոչնչացումը կլինի եւս մեկ շատ ցավալի էջ՝ աշխարհի զարգացման պատմության մեջ: Հետեւաբար բարձրաձայնելը շատ կարեւոր է լինելու, պետք է ճնշում գործադրել կառավարությունների վրա՝ ասելով, որ դուք պարտավոր եք կատարել ձեր պարտականությունը։ Դուք պետք է անեք ձեր հասանելիքը: Երկրորդը՝ մարդասիրական օդային միջանցքի ստեղծումն է, որը կարող է իսկապես կարեւոր դառնալ, եթե սոցիալական ազդեցության ներդրողները, սոցիալական բարերարները կարողանան ստեղծել հատուկ օդուղի, ապա դա հիմա չափազանց կարեւոր կլինի, դա պետք է անհապաղ արվի։

Երրորդը՝ չնայած մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին, մենք ուրախ կլինենք մտածել որոշ նախագծերի շուրջ, միասին ինչ-որ բան կառուցել, ինչ-որ բան անել կրթության, ՏՏ ոլորտներում, նաեւ այլ բնագավառներում եւ փորձել կիսվել մեր սեփական փորձով, մեր գիտելիքներով, ինչպես նաեւ, օրինակ, թե ինչպես գոյատեւել ներկա միջավայրում։

Բեն Բեներջի- Եթե ​​կարող եք, խնդրում եմ, կիսվեք Ձեր գործողությունների կոչ-ուղերձով նաեւ մեր համաշխարհային լսարանի համար:

Ռուբեն Վարդանյան- Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, հազարավոր հղի կանայք ներկայում գտնվում են լիակատար շրջափակման մեջ։ Մենք չունենք սնունդ, չկա էլեկտրականություն, գազ՝ արտաքին աշխարհից։ Մենք չենք կարող օգնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող մեր հիվանդներին՝ հիվանդանոցներ տեղափոխվելու։ Մենք ճանապարհ չունենք, մենք չունենք մուտք դեպի Հայաստան։

Ես ուզում եմ բոլորիդ խնդրել՝ մի՛ եղեք անտարբեր։ Սա միայն 120 հազար մարդու կյանք չէ: Սա կյանքն է այն մարդկանց, որոնք պարզապես ուզում են ապրել սեփական հայրենիքում, սեփական երկրում, ուզում են ապրելու իրավունք ունենալ այն վայրում, որը հազարավոր տարիներ հայկական է եղել։ Եկեք ճնշում գործադրենք բոլոր կառավարությունների եւ բոլոր կազմակերպությունների վրա Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր, որ նրանք գործեն, որ չանտեսեն այս հակամարտությունը, որը կարող է ոչնչացնել աշխարհի հնագույն քրիստոնեական բնակավայրերից մեկը եւ ոչնչացնել մի ազգի ժառանգություն, որը հազարամյակներ շարունակ ապրել ու ապրում է այս հողի վրա: