ՌԴ-ում մտադիր են վետերանի կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից ռուսաստանցիներին
Այսօր ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, պալատի քննարկմանը կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական վետերանի կարգավիճակ շնորհելու մասին նախագիծը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով, ըստ որի՝ մարտական վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր ԼՂ հակամարտությանը մասնակցած մարտիկները։
Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, այս հակամարտության մասնակիցների համար մարտական վետերանի կարգավիճակը նրանց իրավունք կտա ստանալ որոշակի արտոնություններ, այդ թվում՝ ամսական կանխիկ վճարում, բուժում, անվճար պրոթեզավորում և այլն։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են