Ըստ Apple-ի արտոնագրի՝ նոր սերնդի iPhone-ները կարող են ճկվող էկրանով լինել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, ի տարբերություն մրցակից Samsung-ի, դեռևս չի ներկայացրել ճկվող էկրանով սմարթֆոն, սակայն ընկերության գրանցած նոր արտոնագիրը թույլ է տալիս ենթադրել, որ Apple-ը մտադիր է նման սարք ներկայացնել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նոր արտոնագրում նկարագրվում է սարք՝ ճկվող բարակ էկրանով, որն անհրաժեշտության դեպքում գլանակի պես փաթաթվում է առանցքի շուրջ:
Ենթադրյալ ճկվող iPhone-ը կունենա էկրանի վրա ապակու պաշտպանիչ շերտ:
Apple-ը պատրաստվում է սեպտեմբերին թողարկել iPhone 15-ը, այնպես որ, եթե ընկերությունը որոշի թողարկել ճկվող սարք, ապա դա կլինի 2024 թվականից ոչ շուտ:
Պարբերականը նաև նկատում է, որ, այնուամենայնիվ, Apple-ին շնորհվել են բազմաթիվ արտոնագրեր, որոնք երբեք չեն վերածվել իրական տեխնոլոգիայի:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են