Օդեսայի վրա հրթիռային հարձակումները նախօրեին Ղրիմի կամրջի վրա հարձակման «պատասխանն են». Կրեմլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հուլիսի 18-ի գիշերը Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի վրա իրականացված հրթիռային հարձակումները «պատասխան հարվածներ են» նախօրեին Ղրիմի կամրջի վրա հարձակման համար։
ՌԻԱ «Նովոստի» գործակալության այն հարցին, թե արդյոք գիշերային հարձակումները «պատասխան հարվածներ» են եղել, Պեսկովը դրական է պատասխանել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական զինված ուժերը «Հատուցում» գործողության շրջանակում հարձակվել են Օդեսայի շրջանի օբյեկտների վրա։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով խմբային պատասխան հարված են հասցրել այն օբյեկտներին, որտեղ մոտորանավակերի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև հարձակում է տեղի ունեցել Օդեսա քաղաքի մերձակայքում գտնվող նավաշինական գործարանում դրանց արտադրության վայրին», - ասել է ՌԴ ՊՆ-ն։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատասխան» էր խոստացել Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակմանը։ Նա ասել էր, որ համապատասխան առաջարկները նախապատրաստվում են ՊՆ-ի կողմից։ Միևնույն ժամանակ, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզապես ասել է, որ Ղրիմի կամրջի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը պատասխանելու առաջարկը դեռ մշակման փուլում է։
Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա հարձակվել են երկու անօդաչու, հաղորդում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Դրա հետևանքով կամրջի մի հատվածը քանդվել է, զոհվել է երկու մարդ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են