Գիտեմ, թե ինչու եմ թուրքական բանտում. լրագրող Դենիզ Յուջել
Թուրքիայում ամիսներ շարունակ կալանքի տակ պահվող լրագրող, Գերմանիայի քաղաքացի հանդիսացող Դենիզ Յուջելը հստակ տեղյակ է, թե ինչի համար է բանտում, և վստահ է, որ իր գործը լավ ու ճիշտ է կատարել։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ասել է Յուջելի կինը՝ Դիլեք Մայաթյուրք Յուջելը:
Ինչպես փոխանցում է «Բիրգյուն» պարբերականը, գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը բանտում է գտնվում 256 օր, իսկ նրա մեղադրական ակտը թուրքական դատարանն այդպես էլ վերջնականորեն չի պատրաստել:
Յուջելն ի սկզբանե բանտախցում պահվել է միայնակ, իսկ նրա փաստաբանների՝ կալանքի տեսքով խափանման միջոցը փոխելու մասին պահանջագրերն, ըստ Յուջելի կնոջ, թուրք պաշտոնյաները գուցե չեն էլ կարդում:
«Դենիզը շատ լավ է գիտակցում իր գլխին եկածը: Նա շատ լավ դիտորդ է, սիրում է իր գործն ու ձգտում է այն լավ անել: Ցանկանում է բոլորից ինչ-որ բան քաղել, գնացած ամեն վայրը խորությամբ հասկանալ: Անցյալ շաբաթ խոսում էինք, ասաց՝ «Գիտեմ, թե ինչու եմ այստեղ, ես գործս լավ եմ արել, դա ինձ հանգստություն և ուժ է տալիս»: Նա շատ ուժեղ բնավորություն ունի: Դենիզին շատ եմ կարոտել, նա լրագրող է, և լրագրությունը հանցանք չէ», - նշել է Դիլեք Յուջելը:
Անդրադառնալով հեղաշրջման փորձի գիշերվան՝ տիկին Յուջելը պատմել է, որ այդ օրը Յուջելը մյուս լրագրողների պես գնացել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան ու հետևել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ