«Նա հիվանդ ու դժբախտ մարդ է»․ Վոլոդինն առաջարկել է Բայդենին բուժել Ռուսաստանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հիվանդ և դժբախտ մարդ է», ԱՄՆ-ում այնպիսի բժիշկներ չկան, որոնք կարող են նրան օգնել, հետևաբար, ճիշտ է նրան բժշկական օգնություն առաջարկել Ռուսաստանում, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ լիագումար նիստի ժամանակ։
«Նա ծանր հիվանդ ու դժբախտ մարդ է, և պետք է նկատի ունենալ նաև, որ ԱՄՆ-ում լավ բժիշկներ չկան, որոնք կօգնեն նրան հաղթահարել հիվանդությունները, որոնք Բայդենն ունի: Մեր Սերբսկու անվան ինստիտուտում կան այդպիսի մասնագետներ (Սերբսկու ինստիտուտը առաջատար հաստատություն է հոգեբուժության, դատաբժշկական փորձաքննության և հոգեբուժական փորձաքննության գիտական հիմքերի զարգացման ոլորտում-խմբ․)»,- ասել է Վոլոդինը, ապա, դիմելով Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Սլուցկիին, հավելել է,- «Լեոնիդ Էդուարդի, ճիշտ կլինի նրան բժշկական օգնություն առաջարկել»։
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է նաև, որ ԱՄՆ ավելի ու ավելի է մեծացնում լարվածությունն աշխարհում, ուստի մասնագետների պարտքն է բուժօգնություն տրամադրել Բայդենին։
«Այդ ժամանակ բոլոր պետություններում հանգստություն կտիրի, խաղաղություն կլինի, այդ պատճառով է պետք դրանով զբաղվել։ Նա տանջվում է, և տանջվում են ահռելի թվով մարդիկ։ Ավելի լավ է՝ օգնեք նրան»,- նշել է Վոլոդինը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են