Վեցամյա երեխան խելագարվել է՝ տեսնելով, թե ինչպես է մայրը դանակահարում հորը
Օմսկի մարզում երեխայի մոտ հոգեկան խանգարում է սկսվել այն բանից հետո, երբ մայրը աչքի առաջ դանակահարել է հորը։ Այս մասին հայտնում է ՌԴ մարզային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերի 25-ին Օմսկի մարզի Անդրեեւկա գյուղի բնակիչ 44-ամյա կինը դանակով հարձակվել է 59-ամյա ամուսնու վրա, հարձակման պատճառը խանդն է եղել։ Տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից, նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել նրանց վեցամյա որդու աչքի առաջ։
«Քննությամբ պարզվել է, որ հանցագործության ականատես դարձած մեղադրյալի 6-ամյա որդու մոտ զարգացել է հոգեկան խանգարում, ինչը հաստատվել է դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ամուսնու սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի առողջությանը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով, երեխային վերցրել են ընտանիքից։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են