Samsung-ը հայտարարել է, թե երբ կներկայացնի ծալովի նոր սմարթֆոնները
Samsung-ը պաշտոնապես հայտարարել է հաջորդ խոշոր շնորհանդեսի մասին, որի ժամանակ ընկերությունը կցուցադրի Galaxy Z Flip5 և Z Fold5 ծալովի սմարթֆոնները, ինչպես նաև այլ նորույթներ։
Galaxy Unpacked 2023 միջոցառումը տեղի կունենա Սեուլում 2023-ի հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 13:00-ին։ Միջոցառմանը հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ ընկերության YouTube-ի ալիքով կամ Samsung-ի պաշտոնական կայքում։
Թեև պաշտոնապես հաստատվել է, որ շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն ընկերության ծալովի սմարթֆոնները, այնուամենայնիվ, սպասվում է, որ Samsung-ը կցուցադրի նաև Galaxy Tab S9 պլանշետների շարքը և Galaxy Watch6 խելացի ժամացույցները։
Samsung-ի սմարթֆոնների մասին հայտնի է, որ Galaxy Z Flip5-ը կստանա 3,4 դյույմ անկյունագծով ընդլայնված էկրան, իսկ Z Fold5-ի դեպքում այլևս չի լինի էկրանի երկու մասերի միջև առկա բացվածքը։
Նորույթները կունենան բարելավված տեսախցիկներ և առաջատար Snapdragon 8 Gen 2 չիպ: Ըստ լուրերի, Samsung Galaxy Z Flip 5-ի բազային տարբերակի գինը կավելանա 200 եվրոյով՝ համեմատած իր նախորդի հետ, ինչի արդյունքում նոր սմարթֆոնն ավելի թանկ կլինի, քան այս կատեգորիայի շատ մրցակից սմարթֆոններ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են