Լավրովը Պրիգոժինի խռովությունն անվանել է անախորժություն
Ռուսաստանը պարտավոր չէ որեւիցե մեկին որեւէ բան բացատրել խռովության փորձի եւ երկրում գործընթացների վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գիտեք, մենք պարտավոր չենք որեւիցե մեկին որեւէ բան բացատրել, ինչ-որ հավաստիացումներ տալ, մենք գործում ենք թափանցիկ, նախագահը է խոսել այս թեմայով, մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը խոսել են այս թեմայով։ Եթե Արեւմուտքում որեւէ մեկն ինչ-որ կասկածներ ունի, դրանք ձեր խնդիրներն են»,- ասուլիսում ասել է նախարարը՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին՝ կայուն է արդյոք Ռուաստանում իրավիճակը՝ վերջերս կատարված խռովության փորձի ֆոնին։
«Ռուսաստանը միշտ ցանկացած անախորժությունից, իսկ սա այլ կերպ, քան անախորժություն, դժվար է անվանել, դուրս է եկել ավելի դիմացկուն, ավելի ուժեղ », -հավելել է Լավրովը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են