Գտնվել են «Տիտան» սուզանավի զոհերի մարմինները
«Ենթադրյալ մարդկային մնացորդներ» են գտնվել այն տեղում, որտեղից հանվել են «Տիտանի» մնացորդները, որը խորտակվել էր հունիսի 18-ին «Տիտանիկի» մոտ կատարած արշավանքի ժամանակ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ափային պահպանության ծառայությանը։
Մնացորդները գտնվել են սուզանավում, հունիսի 28-ին դրանք տեղափոխվել են կանադական Սենթ Ջոնս քաղաքի նավահանգիստ։ Ծովային աշխատանքներն ավարտված են։ Տեղեկացվել է, որ ափ են հանվել սուզանավի քթամասը, նրա կմախքի մի մասը եւ պոչամասը։
OceanGate Expedition արշավը սկսվել էր հունիսի 18-ին։ Մեկնարկից 1 ժամ 45 րոպե հետո անձնակազմը կորցրել է կապն արբանյակի հետ։ Դրանից հետո սկսվել է որոնողափրկարարական գործողությունը ԱՄՆ Ատլանտյան ափի Քեյփ Կոդ հրվանդանից 1 4580 կիլոմետր հեռու եւ 644 կիլոմետր հարավ կանադական Սենթ Ջոնսից (Նյուֆաունդլենդ կղզի)։
Հունիսի 22-ին OceanGate-ը տեղեկացրել էր, որ «Տիտանի» անձնակազմը եւ ուղեւորները համարվում են զոհված։ Սուզանավում հինգ հոգի էին՝ ընկերության գլխավոր տնօրեն Սթոկտոն Ռաշը, բրիտանացի գործարար Հեմիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը, նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը, ինչպես նաեւ հետազոտող Փոլ-Անրի Նարգեոլեն։
ԱՄՆ ափային պահպանությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ գտնվել են հինգ խոշոր բեկորներ, որոնք նույնականացվել են որպես սուզանավի մասեր։ Հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ սուզանավի կործանման պատճառը իմպլոզիան է եղել՝ սուզանավի կմախքի վնասվելը ջրի ճնշման տակ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են