Պրիգոժինին նման մարդուն հունիսի 26-ին տեսել են Պետերբուրգում
Տղամարդը, ով նման է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին հունիսի 26-ին և 28-ին եղել է Սանկտ Պետերբուրգի Վասիլևսկի կղզում գտնվող գրասենյակում։ Այս մասին հայտնում է «Фонтанка» հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նրանցից մեկի համաձայն՝ չորեքշաբթի օրվա առաջին կեսին նույն անձին տեսել են այն շենքերից մեկում, որը կապում են Պրիգոժինի հետ։
Ըստ «Фонтанки»-ի աղբյուրների՝ Պրիգոժինին նման տղամարդու տեսել են հունիսի 26-ին «Трезини» հյուրանոցի մոտ։ Նրանք պնդում են, որ նա իբր հյուրանոցում հանդիպում է անցկացրել իր ենթակաների հետ։
Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերը, իբր, հարձակվել են իր մասնավոր ռազմական ընկերության թիկունքի ճամբարների և իր մարտիկները «արդարության երթով» շարժվում են դեպի Ռուսաստանի տարածք։
Հունիսի 24-ի առավոտյան ՊՄԿ «Վագներ» ուժերն արգելափակել էին Դոնի Ռոստովի վարչական շենքերը և սկսել շարժվել դեպի Մոսկվա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել կոչով, որտեղ ՊՄԿ ղեկավարի գործողություններն անվանել է «դանակ թիկունքից» և զգուշացրել Պրիգոժինին և նրա ենթականերին հետևանքների մասին։
Երեկոյան Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Պրիգոժինի բանակցությունների մասին, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել էին «իրավիճակը կարգավորելու ընդունելի տարբերակ՝ ընկերության զինվորների անվտանգության երաշխիքով»։ «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավարը, որը մեղադրվում է ապստամբության մեջ, ասաց, որ որոշել է շրջել իր շարասյուները և հետ ուղարկել մարտի ճամբարներ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են