Դերիպասկան կոչ է արել պատրաստվել դոլարի գերիշխանության փլուզմանը
Միջազգային ֆինանսական համակարգում դոլարի մասնաբաժինը կնվազի առնվազն 20 տոկոսով, իսկ չինական յուանինը, ընդհակառակը, կավելանա մինչեւ 20 տոկոս, կարծում է ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Financial Times-ի հաջորդ տասնամյակում ամերիկյան արժույթի գերիշխող դիրքի պահպանման մասին հոդվածը։
Միլիարդատիրոջ խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի դերի օբյեկտիվ ավելացման ֆոնին դոլարը չի պահպանի իր գերիշխանությունը։ «Նա կարող է մոտ 25 տոկոս պահպանել այս բեկումնային տասնամյակի արդյունքներով, բայց դա էլ այն դեպքում, եթե նրանք կարողանան խուսափել դեֆոլտից կամ թողարկված պարտավորությունների խորը վերակառուցքավորումից», - Դերիպասկան կանխատեսել է ամերիկյան դոլարի ճակատագիրը:
Միեւնույն ժամանակ, գործարարը նշել է, որ ինքն ավելի շատ հավատում է բազմարժութային ֆինանսական համակարգին՝ քսանյակի բոլոր երկրների արժույթների մասնակցությամբ, որը կպարզեցվի թվային արժույթների զարգացման հետ մեկտեղ։ «Ինչպես որ մարդիկ առանց հեռագրի/ֆաքսի/տելեքսի հաշվարկներ են կատարել, այնպես էլ SWIFT-ը էական նշանակություն չի ունենա»,- ամփոփել է նա:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են