«Արցախը բնաջնջման եզրին է. Ֆրանսիան խոսքից պետք է անցնի գործի». Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հանդես է եկել «Արցախը բնաջնջման եզրին է. Ֆրանսիան խոսքից պետք է անցնի գործի» խորագրով հաղորդագրությամբ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը էլ ավելի ողբերգական ընթացք ունեցավ հունիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, երբ Բաքվի ռեժիմն արգելապատնեշ տեղադրեց՝ փակելով դեպի Հայաստան տանող ճանապարհը։
Անամոթաբար ձգտելով միջազգային հանրությունից թաքցնել իր իրական մտադրությունները՝ Ադրբեջանը հունիսի 25-ին տեղափոխեց այս պատնեշը՝ սակայն կրկին թույլ չտալով ազատ տեղաշարժը հայկական երկու պետությունների միջև: Այդ պահից ի վեր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՌԴ խաղաղապահ ուժերի շարասյուները, որոնք սուղ պաշարներ էին մատակարարում արցախցիներին, արգելվեցին: Այսինքն մի իրավիճակ, ինչը վկայում է, որ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում երկրի 120 000 բնակիչներին։
Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Ֆրանսիան ունի բոլոր միջոցները նախաձեռնել միակողմանի պատժամիջոցներ ադրբեջանական ռեժիմի դեմ՝ այս գործում ներգրավելով նաև Եվրամիությանը: ֆրանսիական դատարանները վերջերս ստացել են համընդհանուր իրավասություն՝ և փաստորեն ունեն իրավազորություն հետապնդել բռնապետ Իլհամ Ալիևին և նրա կամակատարներին։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շեշտում է, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը, ինչն արտացոլվում է Արցախում ընթացող զարգացումներում, պետք է մեծացնի Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի և հատկապես Ֆրանսիայի գործողությունների հնարավորությունները»։
Ի լրումն՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին հայտարարել է․
«Այն, ինչ կատարվում է Արցախում՝ նրա բնակիչների սովամահ անելը, որպես էթնիկ զտումների նախերգանք, միջազգային սկանդալ է։ Ֆրանսիան այլևս չի կարող բավարարվել բառերով: Ֆրանսիայի կառավարության անգործությունն այս հարցում ավելի քան անհասկանալի է, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև ողջ քաղաքական դասը պահանջում են գործել։ Արցախցիների դեմ Ադրբեջանի ոճրագործությունը չպետք է վերածվի «Արևելյան ճեպընթացում» տեղի ունեցած հանցագործության, որին, թեկուզ իրենց անգործությամբ, մասնակից կդառնան միջազգային հանրության բոլոր խոշոր անդամները»։



















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո